Basic information
Number
N 448-Ա
Type
Որոշում
Act type
Исходный акт (19.06.2010-по сей день)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2007.11.27/218(4314)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
18.06.2010
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
18.06.2010
Effective date
19.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2010 թվականի N 448-Ա

 

Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆԻ` ԱՌՈՒՇԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱUԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ընդունել ի գիտություն, որ Համաշխարհային բանկի կողմից կազմակերպվող «Գործի դնել հասարակական աշխատանքները» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Ա.Ղուլարյանի՝ 2010 թվականի հունիսի 14-18-ը Առուշա (Տանզանիայի Միավորված Հանրապետություն)՝ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Առուշա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հունիսի 18
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation