Basic information
Number
N 290
Type
Որոշում
Act type
Исходный акт (11.09.1996-17.08.2002)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
11.09.1996
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
11.09.1996
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
11.09.1996
Effective date
11.09.1996
Interrupt date
17.08.2002

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«11» սեպտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 սեպտեմբերի 1996 թվականի N 290

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 13 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 15-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի մասին» N 13 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

ա) որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Պետական գրանցման ենթակա չեն նաև ստանդարտները, շինարարական նորմերը և կանոնները, տեխնիկական պայմանները, դեղագրքերը (ֆարմակոպեա).»

բ) կարգի 4-րդ կետից հանել «ստանդարտի» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 11-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան