ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2010 թվականի N 768-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1956-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության փոստային ծառայությունների գծով ծախսերն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2010 թվականին հատկացնել 26,300.0 հազ. դրամ (երկրորդ եռամսյակում` 8740.0 հազ. դրամ, երրորդ եռամսյակում` 8760.0 հազ. դրամ և չորրորդ եռամսյակում` 8800.0 հազ. դրամ)` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի ծառայություններ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 13 հավելվածի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պահպանում» բաժնում կատարել լրացում` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
  | 
| 
 Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 768-Ն որոշման  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
| 
 Գնման առարկայի  | 
 Պայմանագրերի  | 
 Գումարը  | ||||||
| 
 անվանումը  | 
 չափի միավորը  | 
 քա-նակը  | 
 գնման ձևը  | 
 կնքման ժամկետը  | 
 կատարման վերջնա-ժամկետը  | |||
| 
 ՀՀ արդարադատության նախարարություն  | 
 26300.0  | |||||||
| 
 Բաժին N 11  | 
 Խումբ N 01  | 
 Դաս N 01  | 
 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  | 
 26300.0  | ||||
| 
 Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության փոստային կապի ծառայությունների ֆինանսավորում  | 
 26300.0  | |||||||
| 
 ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ  | 
 26300.0  | |||||||
| 
 Փոստային կապի ծառայություններ  | 
 դրամ  | 
 1  | 
 ՄԱ  | 
 հունիս  | 
 դեկտեմբեր  | 
 26300.0  | ||
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|