ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2010 թվականի N 658-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և N 1 հավելվածի 13-րդ աղյուսակում կատարել փոփոխություն՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 5 հավելվածում և N 5 հավելվածի 12-րդ աղյուսակում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1 և 3 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 152296.28 հազ. դրամ, որից` 2010 թվականի առաջին կիսամյակում` 37899.4 հազ. դրամ, ինն ամսում` 140079.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Երվանդաշատի գյուղական համայնքի տարածքում Արաքս գետի 39/1-39/2 սահմանային նշանների հատվածում վթարված ափապաշտպան արգելաթմբի վերականգնման աշխատանքների կատարման համար (145146.28 հազ. դրամը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» և 7150.0 հազ. դրամը` «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածներով):
(3-րդ կետը փոփ. 01.07.10 N 839-Ն)
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի` չկայացած հայտարարել «ՊԳԳ-ԱՇՁԲ-10/25» և «ՊԳԳ-ԾՁԲ-10/45» ծածկագրերով մրցույթների առաջին չափաբաժինները (Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում Արաքս գետի ափապաշտպան կառուցվածքների վերականգնման աշխատանքների և դրանց կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայություններ):
5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Երվանդաշատի գյուղական համայնքի տարածքում Արաքս գետի 39/1-39/2 սահմանային նշանների հատվածում վթարված ափապաշտպան արգելաթմբի վերականգնման աշխատանքների, դրանց նախագծանախահաշվային փաստաթղթերի և աշխատանքների կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների գնումներն իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` մեկ անձից գնման ձևով, առանց Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի N 853-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջների պահպանման:
(5-րդ կետը փոփ. 01.07.10 N 839-Ն)
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
 2010 թ. հունիսի 4 Երևան  | 
| 
 Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 658-Ն որոշման  | 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
| 
 (հազ. դրամ)  | 
| 
 Բյուջետային ծախսերի գործառական դասա-կարգման  | 
 Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները  | 
 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)  | ||||
| 
 բաժինը  | 
 խումբը  | 
 դասը  | 
 առաջին կիսամյակ  | 
 ինն ամիս  | 
 տարի  | |
| 
 ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ  | 
 0.0  | 
 0.0  | 
 0.0  | |||
| 
 այդ թվում`  | 
||||||
| 
 04  | 
 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ  | 
 (37,899.4)  | 
 (140,079.0)  | 
 (152,296.28)  | ||
| 
 այդ թվում`  | 
||||||
| 
 02  | 
 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՐՍՈՐԴՈՒԹՅՈՒՆ  | 
 (37,899.4)  | 
 (140,079.0)  | 
 (152,296.28)  | ||
| 
 այդ թվում`  | 
||||||
| 
 01  | 
 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ  | 
 (37,899.4)  | 
 (140,079.0)  | 
 (152,296.28)  | ||
| 
 այդ թվում`  | 
||||||
| 
 16. Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում  | 
 (37,899.4)  | 
 (140,079.0)  | 
 (152,296.28)  | |||
| 
 ՀՀ գյուղատնտեսության նախարարություն  | 
 (37,899.4)  | 
 (140,079.0)  | 
 (152,296.28)  | |||
| 
 որից`  | 
||||||
| 
 Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում  | 
 (37,899.4)  | 
 (140,079.0)  | 
 (152,296.28)  | |||
| 
 11  | 
 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ  | 
 37,899.4  | 
 140,079.0  | 
 152,296.28  | ||
| 
 այդ թվում`  | 
||||||
| 
 01  | 
 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ  | 
 37,899.4  | 
 140,079.0  | 
 152,296.28  | ||
| 
 այդ թվում`  | 
||||||
| 
 01  | 
 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ  | 
 37,899.4  | 
 140,079.0  | 
 152,296.28  | ||
| 
 այդ թվում`  | 
||||||
| 
 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  | 
 37,899.4  | 
 140,079.0  | 
 152,296.28  | |||
| 
 ՀՀ կառավարություն  | 
 37,899.4  | 
 140,079.0  | 
 152,296.28  | |||
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան | 
| 
 Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 658-Ն որոշման  | 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
| 
 (հազ. դրամ)  | 
| 
 Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման  | 
 Ծրագրի համարը  | 
 Ծրագրերի և կատարողների անվանումները  | 
 Ցուցանիշների փոփոխությունը  | ||||||
| 
 ընդամենը` ոչ ֆինան-սական ակտիվների գծով ծախսեր  | 
 այդ թվում`  | ||||||||
| 
 բաժինը  | 
 խումբը  | 
 դասը  | 
 շենքերի և շինություն-ների շինարա-րություն  | 
 շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում  | 
 նախագծահե-տազոտական, գեոդեզիաքար-տեզագրական աշխատանքներ  | 
 ոչ ֆինան-սական ակտիվների գծով այլ ծախսեր  | |||
| 
 ԸՆԴԱՄԵՆԸ  | 
 (152,296.3)  | 
 0.0  | 
 (152,296.28)  | 
 0.0  | 
 0.0  | ||||
| 
 ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  | 
 (152,296.3)  | 
 0.0  | 
 (152,296.28)  | 
 0.0  | 
 0.0  | ||||
| 
 այդ թվում`  | 
|||||||||
| 
 04  | 
 02  | 
 01  | 
 16  | 
 Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում  | 
 (152,296.3)  | 
 0.0  | 
 (152,296.28)  | 
 0.0  | 
 0.0  | 
| 
 ՀՀ Արարատի մարզում Արաքս գետի ափապաշտպան կառուցվածքների վերականգնում Փաթեթ 1 սահմանային սյուն N 3/4-4/4  | 
 (152,296.3)  | 
 0.0  | 
 (152,296.28)  | 
 0.0  | 
 0.0  | ||||
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան | 
| 
 Հավելված N 3 ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 658-Ն որոշման  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
| 
 (հազ. դրամ)  | 
| 
 Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման  | 
 Ծրագրի համարը  | 
 Ծրագրերի և կատարողների անվանումները  | 
 Ցուցանիշների փոփոխությունը   | ||||
| 
 բաժինը  | 
 խումբը  | 
 դասը  | |||||
| 
 առաջին կիսամյակ  | 
 ինն ամիս  | 
 տարի  | |||||
| 
 ԸՆԴԱՄԵՆԸ  | 
 (37,899.4)  | 
 (140,079.0)  | 
 (152,296.3)  | ||||
| 
 ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  | 
 (37,899.4)  | 
 (140,079.0)  | 
 (152,296.3)  | ||||
| 
 այդ թվում`  | 
|||||||
| 
 04  | 
 02  | 
 01  | 
 16  | 
 Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում  | 
 (37,899.4)  | 
 (140,079.0)  | 
 (152,296.3)  | 
| 
 ՀՀ Արարատի մարզում Արաքս գետի ափապաշտպան կառուցվածքների վերականգնում Փաթեթ 1 սահմանային սյուն   | 
 (37,899.4)  | 
 (140,079.0)  | 
 (152,296.28)  | ||||
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 01.07.2010, N 839-Ն | 31.07.2010, N 658-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|