«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հուլիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11610260
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
| 
  9 հուլիսի 2010 թ.  | 
 N 327-Ն  | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ԹԻՎ 195-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» և «դ» կետերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի ապրիլի 10-ի «2010 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 195-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը.
հրամանի հավելվածը լրացնել նոր «17.1» կետով. հետևյալ բովանդակությամբ`
| 
 17.1  | 
 2010թ. Շանհայում տեղի ունեցող Համաշխարհային ցուցահանդես  | 
 1 նամականիշ  | 
 III եռամսյակ  | 
 280  | 
 60000  | 
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` 2010 թվականին Շանհայում տեղի ունեցող Համաշխարհային ցուցահանդեսի թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՆՀԱՅ 2010 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ. ARMENIA AT THE SHANGHAI WORLD EXPO 2010» նամականիշի, համաձայն հավելվածի:
3. Գործողության մեջ դնել` 2010 թվականին Շանհայում տեղի ունեցող Համաշխարհային ցուցահանդեսի թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՆՀԱՅ 2010 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ. ARMENIA AT THE SHANGHAI WORLD EXPO 2010» նամականիշը, սահմանելով անվանագինը` 280 դրամ, տպաքանակը` 60 000 հատ:
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարար`  | 
Մ. Վարդանյան | 
| 
 Հաստատված է 
 Հավելված ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի հուլիսի 9-ի թիվ 327-Ն հրամանի  | 
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարար`  | 
Մ. Վարդանյան |