ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
|
7 սեպտեմբերի 2010 թ. |
N 307-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 07.09.2010թ. կայացած նիստերի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Պրեմիեր Ռիելթի» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0849 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։
2. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները`
● «Մաքս Վին» ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա,
● «Բեստ Հոմ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։
|
Կոմիտեի նախագահ` |
Ե. Զախարյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(07.09.2010թ. հր. 307-Լ)
|
Հ/հ |
Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) |
Բնակության վայրը, Գտնվելու վայրը |
Լիցեն-զիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառ-ման համարը (ՀՎՀՀ) |
Գրանցման համարը |
Գործու-նեության տեսակը |
Գործու-նեության իրականացման վայրը |
Գործո-ղության ժամկետը |
Տեղեկու-թյուններ գրանցա-մատյանում լիցենզիայի վերաձե-վակերպման, նրա գործո-ղության կասեցման, դադա-րեցման մասին |
Այլ տեղեկու-թյուններ |
|
1 |
«Պրեմիեր Ռիելթի» ՍՊԸ |
Ք. Երևան, Աղայան 9շ., բն. 77 |
ԱԳ0849 |
04.09.09թ. |
01540672 |
844 |
Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Անժամկետ |
Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով |
|
|
2 |
«Մաքս Վին» ՍՊԸ |
Ք. Երևան, Դավիթաշեն 2-րդ թ. 43շ., բն. 5 |
ԱԳ0927 |
07.09.10թ. |
01247068 |
922 |
Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Անժամկետ |
Լիցենզիայի տրամադրում | |
|
«Բեստ Հոմ» ՍՊԸ |
Ք. Երևան |
ԱԳ0928 |
07.09.10թ. |
01013421 |
923 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկետ |
Լիցենզիայի տրամադրում |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|