Basic information
Number
N 187
Type
Որոշում
Act type
Исходный акт (01.01.1998-24.03.1998)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1997.06.27/15
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
18.06.1997
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
18.06.1997
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
18.06.1997
Effective date
01.01.1998

040.0187.18.06.97

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

18 հունիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 1997 թվականի N 187

քաղ. Երևան

 

ԱՄՈՐՏԻԶԱՑԻՈՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև բանկերի ակտիվների վերարտադրության գործընթացի կանոնակարգման և հստակեցման, տնտեսավարման արդի պահանջներին համապատասխանեցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև բանկերի կողմից կատարվող ամորտիզացիոն հատկացումների նորմաները` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 29-ի «ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության հիմնական ֆոնդերի լրիվ վերականգնման համար ամորտիզացիոն հատկացումների միասնական նորմաների մասին» N 632 որոշումը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 19-ի «Արագացված ամորտիզացիայի սահմանման ժամանակավոր կարգի մասին» N 496 որոշումը:

3. Սահմանել, որ սույն որոշման կիրարկման վերաբերյալ պարզաբանումները սահմանված կարգով տալիս է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` համաձայնեցնելով շահագրգիռ նախարարությունների հետ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 1997 թվականի
հունիսի 18-ի N 187 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՄՈՐՏԻԶԱՑԻՈՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ

 

 (տոկոսով հաշվեկշռային արժեքի նկատմամբ)


Հիմնական միջոցների խումբը

Ամորտիզացիոն
հատկացումների նորման


Շենքեր
Շինություններ
Փոխանցող հարմարանքներ
Մեքենաներ և սարքավորումներ

այդ թվում`

հաշվողական տեխնիկա

հոսքային գծեր
Տրանսպորտային միջոցներ
Գործիքներ
Արտադրական և տնտեսական գույք ու պարագաներ
Բանող անասուններ
Բազմամյա տնկիներ
Հողերի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումներ
Այլ հիմնական միջոցներ

5
7
5
10

30
30
12
25
12
12
10
12
15

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Գ. Շահբազյան