Գլխավոր տեղեկություն
Номер
N 1364-Ա
Տիպ
Որոշում
Тип
Инкорпорация (28.10.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.10.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.10.2010
Дата вступления в силу
28.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հոկտեմբերի 2010 թվականի N 1364-Ա

 

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 738-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին կնքել շինարարական կապալի պայմանագիր «Երևանշին ԳԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` ընկերություն) հետ` «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված Երևանի Մհեր Մկրտչյան 5 հասցեում գտնվող շենքին ամրացված հարթակի տակ և նկուղում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղի (այսուհետ` ավտոկայանատեղի) շինարարական աշխատանքներն իրականացնելու համար, նախատեսելով, որ`

1) շինարարական աշխատանքները կատարվելու են ընկերության միջոցների հաշվին` առնվազն 120.000.000 դրամի չափով.

2) կատարվելիք շինարարական աշխատանքների դիմաց, որպես հանդիպական կատարում, ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու է ոչ ավելի քան 10 ավտոկայանատեղի` մինչև 25 տարի ժամկետով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հոկտեմբերի 27

 Երևան