Basic information
Number
ՀՕ-11
Type
Օրենք
Act type
Исходный акт (13.11.1999-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1999.11.13/28(94)
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
12.10.1999
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
06.11.1999
Effective date
13.11.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
12 հոկտեմբերի 1999 թ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով`

«13. Դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց կարող է տրվել մինչև մեկ տարի ժամկետով փոխանցվող մուրհակ, համապատասխան դատարանի վճռի, դատավճռի և որոշման կամ միջնորդ դատարանի վճռի հիման վրա տրված կատարողական թերթը ներկայացվելուց հետո` քսան օրվա ընթացքում:

Փոխանցվող մուրհակի օրական տոկոսադրույքի չափը հաշվարկվում է մուրհակի տրամադրման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքով, ընդ որում, տոկոսները հաշվարկվում են մուրհակի տրամադրման օրվանից մինչև դրա մարման օրն ընկած ժամանակաշրջանի համար: Փոխանցվող մուրհակի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
6 նոյեմբերի 1999 թ.
ՀՕ-11