Basic information
Number
N 585
Type
Որոշում
Act type
Исходный акт (04.01.1998-24.01.2002)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 1997.12.25/29
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
16.12.1997
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
16.12.1997
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
16.12.1997
Effective date
04.01.1998
Interrupt date
24.01.2002

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 1997 թվականի N 585
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԿՈԴԱՎՈՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում տեխնիկատնտեսական ու սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման միասնական համակարգի ստեղծման ու ներդրման ծրագրի մշակման և իրականացման միջգերատեսչական խորհրդի կազմը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետությունում տեխնիկատնտեսական ու սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման միասնական համակարգի ստեղծման ու ներդրման ծրագրի մշակման և իրականացման մասին» N 146 որոշման 1-ին կետը` խորհրդի կազմի հաստատման մասով:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
դեկտեմբերի 16-ի N 585 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԿՈԴԱՎՈՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ղ. Մեհրաբյան - ՀՀ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետ (խորհրդի նախագահ)
Ռ. Ամիրյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Մ. Պետրոսյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Հ. Բարոյան - ՀՀ կապի նախարարության հակամենաշնորհային քաղաքականության և լիցենզիաների վարչության պետ
Վ. Թոփալյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության ֆինանսատնտեսական վարչության պետ
Ս. Լալայան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մակրոտնտեսական հետազոտությունների և վերլուծությունների վարչության պետ
Դ. Հակոբյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ
Թ. Մարգարյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության գիտատեխնիկական վարչության պետ
Հ. Յորդանյան - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության պետական ռեգիստրի վարչության պետ
Կ. Սահակյան - ՀՀ տրանսպորտի նախարարության գիտատեխնիկական վարչության պետ
Յու. Աբովյան - ՀՀ բնապահպանության նախարարության հողերի պահպանության վարչության պետի տեղակալ
Մ. Գասպարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման քաղաքականության վարչության պետի տեղակալ
Ա. Մութաֆյան - ՀՀ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության տեխնիկատնտեսական ու սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման բաժնի պետ (պատասխանատու քարտուղար)