«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 ապրիլի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 1998 թվականի N 235
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 152 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Երևան քաղաքում բնակարանային պայմանները բարելավելու միջոցառումների մասին» N 152 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «7. N 18 պրոֆտեխուսումնարան  | 
 ՀՀ կրթության և գիտության նախարարություն  | 
Լուկաշինի 43/2., Աջափնյակի թաղային համայնք  | 
1-ին մասնաշենք, 4/4600 2-րդ մասնաշենք, 2/1224»:  | 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի ապրիլի 15-ից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Դարբինյան |