| 
 «Վավերացնում եմ»  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2006 թվականի N 60-Ն
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 171 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 11-ի «Ագրարային կանոնները հաստատելու մասին» N 171 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման կանոնների 1-ին, 2-րդ և 3-րդ բաժինները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Մարգարյան | 
| 
 
  | 
| 
 Հավելված  | 
Կ Ա Ր Գ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի (այսուհետ` գյուղատնտեսական տեխնիկա) պետական հաշվառման գործընթացը:
2. Սույն կարգի նպատակն է կանոնակարգել Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող և շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառումը։
II. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
3. Գյուղատնտեսական տեխնիկան պետական հաշվառման (այսուհետ` հաշվառում) է վերցվում գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կողմից:
4. Գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման համար սեփականատերը գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության համապատասխան տարածքային տեսուչին ներկայացնում է օրենքով սահմանված հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում.
բ) գյուղատնտեսական տեխնիկայի սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ.
գ) ինքնաշեն գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման դեպքում հիմնական հանգույցների (շարժիչի, ամրաշրջանակի) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթեր:
Սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերն են՝ գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարեցման վերաբերյալ սահմանված կարգով կնքված պայմանագրերը, հաշիվ-ապրանքագրերը, ապրանքային կամ դրամարկղային չեկերը, նոտարի կողմից տրված ակտերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իրավունքը հաստատող այլ փաստաթղթեր.
դ) գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման համար օրենքով նախատեսված պետական տուրքերի վճարման անդորրագրերը.
ե) ֆիզիկական անձը` անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձը` պետական գրանցման վկայական:
5. Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսուչը`
ա) (ենթակետն ուժը կորցրել է N 521-Ն)
բ) ստուգում է գյուղատնտեսական տեխնիկայի վերաբերյալ փաստաթղթերով ներկայացված և զննման արդյունքներով արձանագրված տեխնիկական տվյալների համապատասխանությունը.
գ) փաստաթղթերով ներկայացված և զննման արդյունքներով արձանագրված տեխնիկական տվյալների համապատասխանության դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է հաշվառում, սեփականատիրոջը տալիս է պետական համարանիշ, ստորագրված և կնքված տեխնիկական վկայագիր.
դ) տեխնիկայի հաշվառման պահանջներին անհամապատասխանության դեպքում 3-օրյա ժամկետում սեփականատիրոջը գրավոր տեղեկացնում է մերժման մասին` նշելով դիմումում նշված տվյալներում և ներկայացված փաստաթղթերում հաշվառման ներկայացված տեխնիկայի զննման գործընթացում հայտնաբերված թերությունները.
ե) սեփականատիրոջ, գյուղատնտեսական տեխնիկայի, ինչպես նաև հատկացված տեխնիկական վկայագրի և պետական համարանիշի տվյալները գրառում է հաշվառման գրքում` համաձայն ձևի:
(5-րդ կետը փոփ. 28.04.11 N 521-Ն)
6. Գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառման մերժման դեպքում սեփականատերն իրավունք ունի բողոքարկելու պետական տեսուչի գործողությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Գյուղատնտեսական տեխնիկան հաշվառումից հանվում է օրենքով սահմանված դեպքերում։
8. Սեփականատերը գյուղատնտեսական տեխնիկան հաշվառումից հանելու համար տեսուչին ներկայացնում է`
ա) սահմանված ձևի դիմում.
բ) հաշվառումից հանելու համար սահմանված պետական տուրքի մուծման անդորրագիր.
գ) տեխնիկական վկայագիր և պետական համարանիշ:
9. Սեփականատերը գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրի կամ պետական համարանիշի կորստի դեպքում նորը (կրկնօրինակը) տրամադրելու համար տեսուչին ներկայացնում է՝
ա) դիմում.
բ) տեխնիկական վկայագրի կամ պետական համարանիշի կորստի վերաբերյալ հայտարարություն` հազար և ավելի տպաքանակ ունեցող մամուլում.
գ) տեխնիկական վկայագրի կամ պետական համարանիշի կրկնօրինակը հատկացնելու համար սահմանված պետական տուրքի մուծման անդորրագիր:
10. Տեսուչը տեխնիկան հաշվառելու և հաշվառումից հանելու մասին տեխնիկական վկայագրի համապատասխան բաժնում կատարում է գրառում, որը ստորագրում և կնքում է տեսչության կնիքով։
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
Մ. Թոփուզյան | 
| 
 Ձև ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԻՐՔ 
  | 
| 
 NN  | 
 Գյուղատնտեսական տեխնիկայի անվանումը  | 
 Գյուղատնտեսական տեխնիկայի տվյալները  | 
 Սեփականատիրոջ տվյալները  | ||||
| 
 մակնիշը  | 
 թողարկման տարեթիվը  | 
 գործարանային համարը  | 
 շարժիչի համարը  | 
 անունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը  | 
 ֆիզիկական անձի բնակության վայրը, իրավաբանական անձի գտնվելու վայրը  | ||
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
 7  | 
 8  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Տրվել է տեխնիկական վկայագիր  | 
 Տրվել է պետական համարանիշ  | 
 Ծանոթագրություն  | ||
| 
 սերիան և համարը  | 
 ստացողի ստորագրությունը  | 
 սերիան և համարը  | 
 ստացողի ստորագրությունը  | |
| 
 9  | 
 10  | 
 11  | 
 12  | 
 13  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 05.09.2024, N 1408-Ն | 06.09.2024, N 60-Ն | |
| 11.05.2018, N 569-Ն | 31.05.2018, N 60-Ն | |
| 04.07.2012, N 867-Ն | 26.07.2012, N 60-Ն | |
| 28.04.2011, N 521-Ն | 21.05.2011, N 60-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|