«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 փետրվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10311074
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
| 
 25 հունվարի 2011 թ.  | 
 N 26-Ն  | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի դ) կետով.
Հրամայում եմ`
1. Հաստատել` «Աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների Հայաստանի Հանրապետության դասակարգիչ» ՀԴ009-2011` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանին:
| Տ. Դավթյան | 
| Հավելված | 
(հավելվածը լրաց. 22.08.11 N 597-Ն)