«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հոկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ 
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
| 29 սեպտեմբերի 2011 թ.  | N 39-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԳՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1039-Ն որոշմամբ հաստատված բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգի 6-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում կատարել հետևյալ լրացումները.
1) անվանացանկի 1-ին բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
| 1.174 | Նուրել ՄԿ պլյուս | քլորպիրիֆոս+ցիպերմետրին | 500+50 | խտացված էմուլսիա | 
| 1.175 | Կարատինո | լյամբդա ցիհալոտրին | 50 | միկրոկապսուլացված կախույթ | 
| 1.176 | Արիբո | ցիպերմետրին | 250 | խտացված էմուլսիա | 
| 1.177 | Սոնմայն | պիրիդաբեն | 200 | թրջվող փոշի | 
| 1.178 | Դուբան ՄԿ | քլորպիրիֆոս | 480 | խտացված էմուլսիա | 
| 1.179 | Կրուիզոն | տիամետօքսամ | 350 | խտացված կախույթ | 
| 1.180 | Կարֆիդոր | իմիդակլոպրիդ | 350 | ջրում լուծվող կոնցենտրատ | 
2) անվանացանկի 6-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
| 6.132 | Կուպրաֆոն | պղնձի սուլֆատ | 345 | խտացված էմուլսիա | 
| 6.133 | Տիլին | պրոպիկոնազոլ | 250 | խտացված էմուլսիա | 
| 6.134 | Ակրոդին | մանկոցեբ+դիմետամորֆ | 600+90 | ջրում դիսպերսվող հատիկներ | 
| 6.135 | Ռիդոնիլ պլյուս | մանկոցեբ+մեֆենօքսամ | 640+40 | թրջվող փոշի | 
| 6.136 | Տոպին ՄԿ | պենկոնազոլ | 100 | խտացված էմուլսիա | 
| 6.137 | Բայլիֆոն | տրիադիմեֆոն | 250 | թրջվող փոշի | 
| 6.138 | Սկորինո | դիֆենոկոնազոլ | 250 | խտացված էմուլսիա | 
| 6.139 | Ալտոն 400 | ցիպրոկոնազոլ | 400 | խտացված էմուլսիա | 
| 6.140 | Բորդոյան խառնուրդ Max 20 | բորդոյան խառնուրդ (Cս) | 200 | թրջվող փոշի | 
3) անվանացանկի 8-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
| 8.099 | Զենորի | մետրիբուզին | 700 | թրջվող փոշի | 
| 8.100 | Պարտեն | խիզալոֆոպ-Պ-տեֆուրիլ | 40 | խտացված էմուլսիա | 
| 8.101 | Կարիբու պլյուս | տրիֆլուսուլֆուրոն-մեթիլ | 500 | թրջվող փոշի | 
| 8.102 | Սեգմենտ | ազիմսուլֆուրոն | 500 | ջրում դիսպերսվող հատիկներ | 
| 8.103 | Տիտան գրանդ | ռիմսուլֆուրոն | 250 | չոր սորուն սուսպենզիա | 
| 8.104 | Նամինի | նատրիումի բիսպիրիբակ | 400 | խտացված սուսպենզիա | 
| Ա. Բախչագուլյան |