040.0462.29.05.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2001 թվականի N 462
քաղ. Երևան
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ դրամական մրցանակներ շնորհելու ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 24.03.05 N 353-Ն, փոփ. 09.12.05 N 2226-Ն)
Միջազգային խոշոր մարզական միջոցառումներին Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերի հաջող մասնակցությունն ապահովելու, առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(Նախաբանը փոփ. 09.12.05 N 2226-Ն)
1. Սահմանել օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում շախմատի համաշխարհային օլիմպիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում 1-3-րդ տեղեր գրաված մարզիկների, ազգային հավաքական թիմերի ավագ մարզիչների, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչների, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչների, բժիշկների և մարզիկին պատրաստող մարզական կազմակերպությունների դրամական մրցանակների չափերը՝ համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 30.05.02 N 714-Ն, լրաց. 24.03.05 N 353-Ն, փոփ. 27.10.05 N 1802-Ն, 09.12.05 N 2226-Ն, փոփ. 16.12.10 N 1669-Ն)
11. Հաստատել մարզական բարձր ցուցանիշների հասած մարզիկներին ու նրանց մարզիչներին մրցանակների և խրախուսման այլ ձևերի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
(11 կետը լրաց. 27.10.05 N 1802-Ն, փոփ. 09.12.05 N 2226-Ն)
2. Սույն որոշմամբ սահմանված դրամական մրցանակները շնորհել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջարկությամբ:
(2-րդ կետը փոփ. 24.03.05 N 353-Ն, 09.12.05 N 2226-Ն, խմբ. 16.12.10 N 1669-Ն, 20.10.11 N 1523-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 29-ից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Մարգարյան | 
| 
 Հավելված N 1  | 
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ շախմատի համաշխարհային օլիմպիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում 1-3-ՐԴ ՏԵՂԵՐԸ ԳՐԱՎԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԱՎԱԳ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ, ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ, ԲԺԻՇԿՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԻԿԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ մրցանակների ՉԱՓԵՐԸ
(Վերնագիրը փոփ. 09.12.05 N 2226-Ն, 16.12.10 N 1669-Ն)
1. ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ
(հազ. դրամ)
| 
 Մարզիկները  | 
 Ազգային հավաքական թիմերի ավագ մարզիչները և մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները  | 
 Հավաքական թիմերի երկրորդ մարզիչները և ՀՀ մեծահասակների հավաքական թիմերի բժիշկները  | 
 Մարզական կազմակերպությունները  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
| 
 ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ  | |||
| 1-ին տեղ` 20000.0 2-րդ տեղ` 15000.0 3-րդ տեղ` 10000.0  | 
 10000.0  | 
 4000.0  | 
 2000.0  | 
| 
 ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ  | |||
| 1-ին տեղ` 5000.0 2-րդ տեղ` 3500.0 3-րդ տեղ` 2000.0  | 
 2500.0  | 
 1000.0  | 
 500.0  | 
| 
 ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ  | |||
| 1-ին տեղ` 3000.0 2-րդ տեղ` 1500.0 3-րդ տեղ` 1000.0  | 
 1500.0  | 
 600.0  | 
 300.0  | 
| 
 ԱՇԽԱՐՀԻ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ  | |||
| 
 (Բաժինն ուժը կորցրել է 09.12.05 N 2226-Ն)  | |||
| 
 ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ  | |||
| 1-ին տեղ` 1000.0 2-րդ տեղ` 500.0 3-րդ տեղ` 250.0  | 
 500.0  | 
 200.0  | 
 100.0  | 
| 
 ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ  | |||
| 1-ին տեղ` 500.0 2-րդ տեղ` 300.0 3-րդ տեղ` 150.0  | 
 250.0  | 
 100.0  | 
 100.0  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
| 
 ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ  | |||
| 1-ին տեղ` 250.0 2-րդ տեղ` 150.0 3-րդ տեղ` 100.0  | 
 125.0  | 
 50.0  | 
 100.0  | 
| 
 ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ  | |||
| 1-ին տեղ` 150.0 2-րդ տեղ` 100.0 3-րդ տեղ` 50.0  | 
 75.0  | 
 30.0  | 
 1000  | 
ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ԵՎ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ
| 1-ին տեղ` 2500.0 2-րդ տեղ` 2000.0 3-րդ տեղ` 1500.0  | 
 1250.0  | 
 550.0  | 
 275.0  | 
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԱԾ ՈՉ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ, ՍԱՄԲՈ, ԸՄԲՇԱՄԱՐՏ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՇԿԻ
| 
 ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ  | |||
| 1-ին տեղ` 500.0 2-րդ տեղ` 250.0 3-րդ տեղ` 150.0  | 
 250.0  | 
 100.0  | 
 100.0  | 
| 
 ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ  | |||
| 1-ին տեղ` 300.0 2-րդ տեղ` 150.0 3-րդ տեղ` 100.0  | 
 150.0  | 
 60.0  | 
 50.0  | 
| 
 ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ  | |||
| 1-ին տեղ` 150.0 2-րդ տեղ` 100.0 3-րդ տեղ` 50.0  | 
 75.0  | 
 30.0  | 
 50.0  | 
| 
 ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ  | |||
| 1-ին տեղ` 100.0 2-րդ տեղ` 75.0 3-րդ տեղ` 50.0  | 
 50.0  | 
 20.0  | 
 50.0  | 
| 
 ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ  | |||
| 1-ին տեղ` 75.0 2-րդ տեղ` 50.0 3-րդ տեղ` 35.0  | 
 50.0  | 
 15.0  | 
 50.0  | 
 (Հավելվածը փոփ., խմբ. 30.05.02 N 714-Ն, խմբ. 24.03.05 N 353-Ն, փոփ., լրաց. 09.12.05 N 2226-Ն, լրաց. 16.12.10 N 1669-Ն)
| 
 
 
  | ||
| 
 Կ Ա Ր Գ 
 ՄԱՐԶԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, նրանց մարզիչներին, բժիշկներին ու մարզական կազմակերպություններին մրցանակների ԵՎ դրամական մրցանակներ շնորհման ԱՅԼ ՁԵՎԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (Վերնագիրը փոփ. 09.12.05 N 2226-Ն, 16.12.10 N 1669-Ն)1. Սույն կարգով սահմանվում է մարզական բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, նրանց մարզիչներին, բժիշկներին ու մարզական կազմակերպություններին մրցանակներ և դրամական մրցանակներ շնորհման այլ ձևեր տրամադրելու կարգը: (1-ին կետը փոփ. 09.12.05 N 2226-Ն, 16.12.10 N 1669-Ն) 2.Հիմք ընդունելով մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների կողմից հաստատված օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների արդյունքները` մրցումներում մրցանակային տեղեր գրաված մարզիկները, ազգային հավաքական թիմերի մարզիչները, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները, բժիշկները և մարզիկներին պատրաստող մարզական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի «Օլիմպիական խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու մասին» N 462 որոշման 1-ին կետով սահմանված դրամական մրցանակների չափերին համապատասխան: (2-րդ կետը փոփ. 09.12.05 N 2226-Ն, փոփ., լրաց. 16.12.10 N 1669-Ն, փոփ. 20.10.11 N 1523-Ն) 3. Դրամական մրցանակները մարզիկներին, ազգային հավաքական թիմերի մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, բժիշկներին և մարզիկին պատրաստող մարզական կազմակերպություններին տրվում են մարզիկի ցույց տված յուրաքանչյուր արդյունքի համար: (3-րդ կետը փոփ. 09.12.05 N 2226-Ն, լրաց. 16.12.10 N 1669-Ն) 4. Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և միջազգային մրցումներում հանրապետության` աշխարհի, Եվրոպայի ռեկորդներ սահմանած և բարձր ցուցանիշների հասած մարզիկները կարող են խրախուսվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների և հասարակական կազմակերպությունների հուշանվերներով, պատվոգրերով կամ խրախուսման այլ ձևերով: (4-րդ կետը փոփ. 16.12.10 N 1669-Ն)  | ||
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Մ. Թոփուզյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|