ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 8-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Լիցենզավորման կարգերով լիցենզիայի ներդիրների տրամադրում կարող է նախատեսվել նաև այդ կարգերով սահմանված այլ պահանջների ու պայմանների համապատասխանության համար:»:
Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Սույն օրենքով նախատեսված` լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ բոլոր դրույթները չեն տարածվում բարձրագույն մասնագիտական (բակալավր, մագիստրոս) կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի) համար տրված լիցենզիաների գործողության վրա:»:
Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով.
«13. Սույն հոդվածի դրույթները, բացառությամբ սույն հոդվածի 8-12-րդ մասերի դրույթների, չեն տարածվում բարձրագույն մասնագիտական (բակալավր, մագիստրոս) կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի) համար տրված լիցենզիաների գործողության վրա:
Սույն հոդվածի 8-12-րդ մասերի դրույթները տարածվում են բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի) համար տրված լիցենզիաների գործողության վրա այնքանով, որքանով դրանք կիրառելի են և չեն հակասում «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին:»:
Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «9. Կրթության բնագավառ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը | Լիցեն-զավորող մարմինը | Լիցեն-զիայի տեսակը | Ոլորտը | Փորձա-քննության պահանջ | Մրցու-թային կարգով | Որա-կավորման պահանջ | Հաշվե-տվության պահանջ | ||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 
| 9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ | |||||||||
| 1. | Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացում | ԿՄ | Բ | - | - | - | - | Հ | Վ | 
| 2. | Տարրական հանրակրթական ծրագրի իրականացում | ԿՄ | Բ | - | - | - | - | Հ | Վ | 
| 3. | Հիմնական հանրակրթական ծրագրի իրականացում | ԿՄ | Բ | - | - | - | - | Հ | Վ | 
| 4. | Միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացում | ԿՄ | Բ | _ | _ | _ | _ | Հ | Վ | 
| 5. | Նախնական մասնագիտական (արհեստագործա-կան) կրթական ծրագրի իրականացում | ԿՄ | Բ | - | - | - | - | Հ | Վ | 
| 6. | Միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացում (բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի) | ԿՄ | Բ | - | - | - | - | Հ | Վ | 
| 7. | Բակալավրի կրթական ծրագրի իրականացում (բացառությամբ բժշկակական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի) | ԿՄ | Բ | - | - | - | - | Հ | Վ | 
| 8. | Մագիստրոսի կրթական ծրագրի իրականացում(բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի) | ԿՄ | Բ | Հ | Վ»: | 
| Հոդված 5. | Անցումային դրույթներ | 
1. Կրթական ծրագրերի իրականացման համար մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված այն լիցենզիաները, որոնց համար սույն օրենքով առաջանում են նոր պայմաններ և պահանջներ (այդ թվում` բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով, բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի, նախկինում տրված լիցենզիաները), սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 6-ամսյա ժամկետում, ենթակա են վերաձևակերպման: Նշված ժամկետում լիցենզիաները չվերաձևակերպելու դեպքում կրթության պետական կառավարման լիազոր մարմինը դադարեցնում է լիցենզիաների գործողությունը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նշված ժամկետում լիցենզիաների վերաձևակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
 Հայաստանի Հանրապետության 2011 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-349-Ն
 
 
ՆախագահՍ. Սարգսյան