«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 փետրվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60012127
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
| 
 22 փետրվարի 2012 թ. ք. Երևան  | 
N 48-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի «Էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգը հաստատելու մասին» N 308-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգում (այսուհետ` Կարգ), կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«3) 2-2 ձևով սահմանված տեղեկատվությունը` կիսամյակային կտրվածքով` մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 25-ը:».
2) Կարգի N 2 հավելվածի 2-2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| 
 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ`  | 
Ռ. Նազարյան | 
| 
 Հավելված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի փետրվարի 22-ի N 48-Ն որոշման  | 
«Ձև 2-2
_____________________________________________________________
(ընկերության անվանումը)
_____________________________________________________________
(վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող կայանի անվանումը և տեսակը)
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
201.... թ. ..........................................-ից 201.... թ. .......................................... –ը
(նշել ժամանակաշրջանը)
| 
 NN  | 
 Չափի միավորը  | 
 Աճողական ընթացիկ տարվա սկզբից  | 
 Հաշվետու ժամանա-կաշրջանի կտրվածքով (կիսամյակ) ընդամենը  | 
 այդ թվում՝ ըստ ամիսների  | ||||||
| 
 ……….  | 
 ……….  | 
 ……….  | 
 ……….  | 
 ……….  | 
 ……….  | |||||
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
 7  | 
 8  | 
 9  | 
 10  | 
 11  | 
| 
 1  | 
 Էլեկտրական էներգիայի արտադրությունը  | 
 հազ. կՎտժ  | 
||||||||
| 
 2  | 
 Էլեկտրական էներգիայի օգտակար առաքումը(տ.1 - (տ.3.1 + տ4.1))  | 
 հազ. կՎտժ  | 
||||||||
| 
 3  | 
 Էլեկտրական էներգիայի ծախսը սեփական և տնտեսական կարիքների համար՝  | 
|||||||||
| 
 3.1  | 
 բնեղեն արտահայտությամբ  | 
 հազ. կՎտժ  | 
||||||||
| 
 3.2  | 
 տոկոսային արտահայտությամբ ((տ.1) -ի նկատմամբ)  | 
 %  | 
||||||||
| 
 4  | 
 Էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական կորուստները կայանի տարրերում՝  | 
|||||||||
| 
 4.1  | 
 բնեղեն արտահայտությամբ  | 
 հազ. կՎտժ  | 
||||||||
| 
 4.2  | 
 տոկոսային արտահայտությամբ ((տ.1) -ի նկատմամբ)  | 
 %  | 
||||||||
| 
 5  | 
 Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձից գնված էլեկտրական էներգիայի քանակը, սակագինը և արժեքը, ընդամենը  | 
 հազ. կՎտժ  | 
||||||||
| 
 դրամ/կՎտժ  | 
||||||||||
| 
 մլն դրամ  | 
||||||||||
1. Սույն ձևով սահմանված տեղեկատվությունը ներկայացվում է կիսամյակային կտրվածքով` մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 25-ը:
| 
 ________________________________________ (ընկերության ղեկավարի ստորագրությունը) Կ.Տ.  | 
 __________________________________________»: (անունը, ազգանունը)  |