Գլխավոր տեղեկություն
Номер
N 7
Տիպ
Քաղվածք
Тип
Инкорпорация (29.02.2012-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.02.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.02.2012
Дата вступления в силу
29.02.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

23 փետրվարի 2012 թվականի N 7

12. «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ  ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2012 թվականի ծրագրին և միջոցառումների ցանկին` համաձայն NN 1 և 2 հավելվածների։

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2012 թվականի ծրագրի իրականացման համակարգող մարմինն է:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` ապահովել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված միջոցառումների կատարումն ըստ ծրագրի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 29

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թ.

փետրվարի 23-ի նիստի N 7

արձանագրային որոշման

 


* - Ծանոթություն -

Հավելվածը չի բերվում:

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թ.

փետրվարի 23-ի նիստի N 7

արձանագրային որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Ժամկետը

Պատասխանատու կառույցը

Ֆինանսավորման աղբյուրը

Ակնկալվող արդյունքը

1

2

3

4

5

6

1.

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի խորհրդանիշի մրցույթ և խորհրդանիշով անհրաժեշտ պարագաների պատրաստում

2012թ. 1-ին, 2-րդ եռամսյակներ

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

Հայաստանի ստեղծագործական միություններ (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

1 խորհրդանիշ, խորհրդանիշով պարագաների 1000 փաթեթ

2.

Հայ գրականության օրեր

2012 թ. 2-րդ եռամսյակ

     

2.1.

Գրողների համահայկական VI համաժողով

 

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

«Հայաստանի գրողների միություն» ՀԿ (համաձայնությամբ)

ՀՀ ԳԱԱ-ի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

1 մասնագիտական համաժողով`

Մինչև 100 մասնակից

2.2.

Շրջայցեր Հայաստանի պատմամշակութային վայրեր, մշակույթի օջախներ, հանդիպում-զրույցներ Երևանի և ՀՀ մարզերի ուսումնական հաստատություններում

 

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

«Հայաստանի գրողների միություն» ՀԿ(համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

այցելություն 6 պատմամշակութային հուշարձան

 

5 հանդիպում ՀՀ ուսումնական հաստատություննե-րում

3.

Պարարվեստի օրեր

2012 թ.

2-րդ, 3-րդ եռամսյակներ

     

3.1

Բացման հանդիսավոր արարողություն

 

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ առողջապահության

նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդական հարցերի նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ մարզպետարաններ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Հայաստանի ազգային պարարվեստի միություն (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

1 հանդիսավոր արարողություն`

շուրջ 200 մասնակից

3.2.

Պարային համույթների ելույթներ Հայաստանի և Արցախի համերգային սրահներում, մարզամշակութային դահլիճներում, այլ մշակութային օջախներում, բեմահարթակներում և բաց հրապարակներում, ազգային տոնական ծիսակատարություններ ՀՀ մարզերում

 

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ԼՂՀ-ի մշակույթի նախարարություն(համաձայնությամբ)Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ մարզպետարաններ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Հայաստանի ազգային պարարվեստի միություն (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

8 համերգային ծրագիր`

 

շուրջ 80 մասնակից սփյուռքից

3.3.

Շրջայցեր Հայաստանի և Արցախի պատմամշակութային վայրեր, մշակութային օջախներ, հանդիպումներ ՀՀ-ի և ԼՂՀ-ի պետական պաշտոնյաների և հոգևոր առաջնորդների հետ

 

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդական հարցերի նախարարություն

ԼՂՀ-ի մշակույթի նախարարություն(համաձայնությամբ)Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ մարզպետարաններ

ՀՀ պետական բյուջե

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

այցելություն մինչև 10 պատմամշակութային վայր,

մինչև 5 հանդիպում

3.4.

Փակման հանդիսավոր արարողություն, գալա-համերգ

 

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդական հարցերի նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ մարզպետարաններ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Հայաստանի ստեղծագործական միություններ (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

1 հանդիսավոր արարողություն`

200 մասնակից

4.

Երգչախմբային արվեստի օրեր

2012 թ. 3-րդ եռամսյակ

     

4.1

Բացման հանդիսավոր արարողություն

 

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ մարզպետարաններ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Հայաստանի երգչախմբային ընկերություն (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

1 հանդիսավոր արարողություն`

շուրջ 200 մասնակից

4.2.

Երգչախմբերի ելույթներ Հայաստանի և Արցախի համերգային սրահներում, մարզամշակութային դահլիճներում, այլ մշակութային օջախներում, բեմահարթակներում և բաց հրապարակներում, ազգային տոնական ծիսակատարություններ ՀՀ մարզերում

 

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ԼՂՀ-ի մշակույթի նախարարություն(համաձայնությամբ)Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ մարզպետարաններ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Հայաստանի երգչախմբային ընկերություն (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

8 համերգային ծրագիր`

շուրջ 80 մասնակից սփյուռքից

4.3.

Շրջայցեր Հայաստանի և Արցախի պատմամշակութային վայրեր, մշակութային օջախներ, հանդիպումներ ՀՀ-ի և ԼՂՀ-ի պետական պաշտոնյաների և հոգևոր առաջնորդների հետ

 

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ԼՂՀ-ի մշակույթի նախարարություն(համաձայնությամբ)Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ մարզպետարաններ

ՀՀ պետական բյուջե

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

այցելություն մինչև 10 պատմամշակութային վայր,

մինչև 5 հանդիպում

4.4.

Փակման հանդիսավոր արարողություն, գալա-համերգ

 

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ մարզպետարաններ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Հայաստանի ստեղծագործական միություններ (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

1 հանդիսավոր արարողություն`

200 մասնակից

5.

Անհատ կատարողների ելույթներ

2012 թ. 2-րդ-4-րդ եռամսյակներ

     

5.1.

Սփյուռքի անհատ կատարողների ելույթներ Հայաստանի և Արցախի համերգային սրահներում, մարզամշակութային դահլիճներում, այլ մշակութային օջախներում, բեմահարթակներում և բաց հրապարակներում

 

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ԼՂՀ-ի մշակույթի նախարարություն(համաձայնությամբ)Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ մարզպետարաններ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Հայաստանի ստեղծագործական միություններ (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Շուրջ 20 ելույթ`

շուրջ 20 մասնակից սփյուռքից

5.2.

Վարպետության դասընթացներ հայաստանցի ուսանողների համար

 

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ պետական բյուջե

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Վարպետության դասընթացներ մինչև 100 ուսանողի համար

6.

Դուդուկի համահայկական մրցույթ-փառատոն

2012թ. 3-րդ եռամսյակ

     

6.1.

Դուդուկի համահայկական մրցույթ փառատոնի կազմակերպում Երևանում

 

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Շուրջ 50 մասնակից սփյուռքից

7.

Զանգվածային լրատվամիջոցների շաբաթ

2012թ. 3-րդ, 4-րդ եռամսյակներ

     

7.1.

Լրատվամիջոցների և լրագրողների համահայկական VI համաժողով

 

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

«Հայաստանի ժուռնալիստների միություն» ՀԿ (համաձայնությամբ) «Լրատվամիջոցների համահայկական ընկերակցություն» իրավաբանական անձանց միություն» ՀԿ (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

1 մասնագիտական համաժողով`

մինչև 100 մասնակից

7.2.

Հանդիպումներ Հայաստանի և Արցախի պետական պաշտոնյաների, հոգևոր առաջնորդների, այլ անվանի մարդկանց և հանրության ներկայացուցիչների հետ, շրջայցեր Հայաստանի և Արցախի պատմամշակութային վայրեր, մշակույթի օջախներ

 

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ԼՂՀ-ի մշակույթի նախարարություն (համաձայնությամբ)Հայաստանյայց առաքելական եկեղեցի (համաձայնությամբ)

ՀՀ մարզպետարաններ

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

«Հայաստանի ժուռնալիստների միություն» ՀԿ (համաձայնությամբ) «Լրատվամիջոցների համահայկական ընկերակցություն» իրավաբանական անձանց միություն» ՀԿ (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

այցելություն մինչև 5 պատմամշակութային վայր,

5 հանդիպում