Գլխավոր տեղեկություն
Номер
N 38
Տիպ
Քաղվածք
Тип
Инкорпорация (30.09.2011-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.09.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.09.2011
Дата вступления в силу
30.09.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

29 սեպտեմբերի 2011 թվականի N 38

13. ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

Հավանություն տալ Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2012 թվականի տարեկան ծրագրի նախագծին` համաձայն հավելվածի, և այն սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. սեպտեմբերի 30 

Երևան

 

 

 

Հավելված 

ՀՀ կառավարության 2011 թ.

սեպտեմբերի 29-ի նիստի N 38

արձանագրային որոշման

 

Տ Ա Ր Ե Կ Ա Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Հանձնարարականի կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը

Կատարման պատասխանատուն

Համակատարողը

Ժամկետը

2012թ. ֆինանսավորման աղբյուրը և
պահանջվող գումարը

1 Կառավարման համակարգի կատարելագործում

1.1.

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման համակարգի կատարելագործում

Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի աղտոտվածության մոնիթորինգի իրականացում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ)

2012 թ. և շարունակական

«Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվող «Ջրային օբյեկտների և օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիթորինգի ծառայություններ» ծրագրի շրջանակներում:

Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում հիդրոկենսաբանական և հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի իրականացում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ)

«Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից 2012թ. ընթացքում կատարման ենթակա պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագրին համապատասխան

Սևանա լճի ավազանի ինժեներաերկրաբանական և սեյսմաշրջանացման դիտարկումների իրականացում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2012 թ. և շարունակական

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ՊՈԱԿ-ների կողմից 2012թ. ընթացքում կատարվող «Սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի» շրջանակներում

2. Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կատարելագործման միջոցառումներ

2.1.

Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքների իրականացում

Լճի շրջակայքի շուրջ 300հա անտառշերտերի մաքրում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

2012 թ. և շարունակական

ՀՀ պետական բյուջե` 125.4 մլն դրամ

2.2.

Սևանա լճի ջրհավաք ավազանում կենդանական ռեսուրսների հաշվառում , օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանում

Կենդանական ռեսուրսների, այդ թվում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում և օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ ԳԱԱ
(համաձայնությամբ)

2012 թ. և շարունակական

Պետբյուջե` 7.526 մլն դրամ
«Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի շրջանակներում

2.3.

Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի տարածքում մարզերի և համայնքների ըստ ոլորտների սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրերի մշակում

Արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, կապի, տուրիզմի, քաղաքաշինության և բնապահպանության ոլորտների զարգացման միջոցառումների մշակում

ՀՀ էկոնոմիկայի,

ՀՀ գյուղատնտեսության,

ՀՀ քաղաքաշինության,

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների,

ՀՀ բնապահպանության նախարարություններ

Մարզպետներ,

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2012 թ. և շարունակական

Միջազգային ֆինանսավորման առկայության դեպքում

2.4.

Գավառի, Մարտունու, Վարդենիսի մաքրման կայանների, Սևան, Ջերմուկ, Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների կոյուղագծերի շինարարության և վերականգնման աշխատանքների իրականացում

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Սևանա լճի բնապահպանական ծրագրի շրջանակներում Գավառի, Մարտունու, Վարդենիսի մաքրման կայանների, Սևան, Ջերմուկ, Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների կոյուղագծերի շինարարության և վերականգնման աշխատանքների ավարտում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ,

ՀՀ բնապահպանության

նախարարություն

2012 թ.

Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող ծրագիր`
8.485.278 եվրո

2.5.

Ձկան պաշարների համալրում

Արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ,
ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ)

2012 թ. և
շարունակական

Պետբյուջե` 60.0մլն դրամ
«Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրի շրջանակներում

2.6.

«Սևան» ազգային պարկի պահպանություն, պարկում գիտական ուսումնասիրություն-ների և անտառ-տնտեսական աշխատանքների կատարման ծառայություններ

Պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահպանություն, վերարտադրություն, գիտական ուսումնասիրություններ և շրջակա միջավայրի դիտանցի իրականացում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ)

2012 թ. և շարունակական

Պետբյուջե`
«Սևան» ազգային պարկի պահպանություն, պարկում գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայություններ` ծրագիր` 183,721 մլն դրամ

2.7.

«Սևանի ջրավազանային կառավարման պլանը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում

Սևանա լճի ջրաէկոհամակարգի վիճակի բարելավում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

2012 թ.

Այլ աղբյուրների հաշվին` 40 մլն դրամ

2.8.

«Սևան» ազգային պարկին հարող համայնքների գլխավոր հատակագծերի մշակման համակարգման միջոցառումների իրականացում

Ափամերձ տարածքներին հարող համայնքների կայուն քաղաքաշինական զարգացման համար անհրաժեշտ հիմքերի ստեղծում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

2012 թ.

համայնքային բյուջեներ

2.9.

Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա ճանապարհային հատվածների տեղափոխում, ափապաշտպան միջոցառումներ և ջրահեռացման համակարգի վերակառուցում

Տրանսպորտային միջոցների երթևեկության ապահովում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

2012 թ. և շարունակական

ՀՀ պետական բյուջեից հատկացվելիք միջոցների շրջանակներում` նախագծանախահաշվար-կային փաստաթղթերի առկայության դեպքում

2.10.

Սևանա լճի ջրհավաք ավազանում հանքավայրերի շահագործման արդյունքում կուտակված թափոնների վնասազերծման միջոցառումների մշակում և զբաղեցրած տարածքների վերականգնում

Տարածքների վերականգնման աշխատանքների նախագծերի մշակում

Տարածքների վերականգնման աշխատանքների իրականացում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն,
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

2012 թ. և
շարունակական

ըստ անհրաժեշտության` շրջակա միջավայրի պահպանության դրամագլխից, գումարը` ըստ գույքագրման արդյունքների

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան