Basic information
Number
N 612
Type
Որոշում
Act type
Исходный акт (30.09.1999-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1999.09.30/25(91)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
29.09.1999
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
29.09.1999
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
29.09.1999
Effective date
30.09.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29 սեպտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 1999 թվականի N 612
քաղ. Երևան

 

«ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ «ՍՏՐՈՆՑԻՈՒՄ 90» ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԿՇԵՌՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «ՍՊՍ Սիգարոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից սիգարետների արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ «Ստրոնցիում 90» ռադիոակտիվ նյութ պարունակող կշեռքի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայպետատոմհսկողությանը` սահմանված կարգով ապահովել «Ստրոնցիում 90» ռադիոակտիվ նյութ պարունակող կշեռքի ստացումը, փոխադրումը, տեղադրումը, գրանցումը և պահպանության անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation