Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
29 սեպտեմբերի 2011 թվականի N 38
21. 2012 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼԻՔ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվելիք ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական ծրագրի նախագծին` համաձայն հավելվածի, և այն սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. սեպտեմբերի 30 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թ. սեպտեմբերի 29-ի նիստի N 38 արձանագրային որոշման |
ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ֆիզիկական կուլտուրան և սպորտը հայ ժողովրդի մշակույթի անբաժանելի մասն են: Սոցիալական գործոնների ընդհանուր համակարգում դրանք հասարակության կողմից օգտագործվում են մարդու հոգևոր և ֆիզիկական բազմակողմանի զարգացման, առողջության ամրապնդման, հիվանդությունների կանխարգելման, առողջ ապրելակերպի ձևավորման, բնակչության հանգստի ակտիվ կազմակերպման գործընթացում:
Սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորված` բնակչության շրջանում նկատվում է ֆիզիկական զարգացման և պատրաստականության, կյանքի տևողության ցուցանիշների անկում: Դրան զուգահեռ ավելանում են հիվանդությունների, հաշմանդամության ցուցանիշները: Նշվածը վկայում է, որ առկա են համալիր հիմնախնդիրներ, որոնց շարքում նաև` լուծման կարիք ունեցող ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խնդիրները:
Արդյունավետ չի գործում ըստ բնակության վայրի իրականացվող ֆիզկուլտուրային-առողջարարական ավանդական համակարգը, կրճատվել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման համար նախատեսվող ֆինանսական միջոցների ծավալները, նվազել է ոլորտի մասնագետների թիվը: Լուրջ խնդիրներ են առաջացել մարզական կառույցների շինարարության, շահագործման և վերանորոգման գործընթացում:
Ծրագրում նախանշված են հիմնական գերակայությունները, կոնկրետ միջոցառումներն ու դրանց կատարման ժամկետները, իրագործման ուղիներն ու ակնկալվող արդյունքները, ֆինանսավորման աղբյուրն ու չափը:
2. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը յուրատեսակ միջոց են առողջության պահպանման և ամրապնդման համար, որոնք խթանում են համընդհանուր մարդկային արժեքների համակարգի ձևավորման և անհատի բարոյակամային որակների զարգացումը: Նշվածը իրականացնելու համար անհրաժեշտ է համակցված միջոցառումների համակարգ, որը պայմաններ կստեղծի մարդկանց մեջ ֆիզիկական կուլտուրայի արմատավորման և բնակչության առողջության մակարդակի բարձրացման համար:
2. Ծրագիրը նախատեսված է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականության իրականացման համար:
3. ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Բնակչության ֆիզիկական զարգացումը և ֆիզիկական պատրաստականությունը, որոնք ներառում են դպրոցականների, սովորողների, զինծառայողների ֆիզիկական պատրաստականությունը, ըստ բնակության վայրի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, հաշմանդամների ֆիզիկական և հոգևոր վերականգնումը:
4. Սպորտի զարգացումը, որը ներառում է մանկապատանեկան սպորտը և մարզական հերթափոխի պատրաստումը, ինչպես նաև ազգային ավանդական մարզաձևերի զարգացումը և տարածումը, այդ թվում նաև հաշմանդամային սպորտը:
5. Բարձրագույն նվաճումների սպորտը: Օլիմպիական գաղափարների տարածումը: Դոպինգի դեմ պայքարի հսկողության ուժեղացումը:
6. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ցանցի զարգացումն ու ամրապնդումը, ինչպես նաև բուժսպասարկման կատարելագործումը:
4. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Ծրագրի նպատակը սոցիալ-տնտեսական նոր պայմաններում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների հիմնադրույթների համաձայն հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը և նրա արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծումն է 2012 թվականի ընթացքում:
8. Ծրագրի խնդիրներն են`
1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման սոցիալական առաջնայնության ապահովման համար իրավական և տնտեսական մեխանիզմի մշակումը և իրագործումը.
2) բնակչության ֆիզիկական դաստիարակության համակարգի արդյունավետ գործունեության բարձրացման և զարգացման համար պայմանների ստեղծումը.
3) բնակչության առողջացման, ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստականության մակարդակի բարձրացումը.
4) օլիմպիական և պարաօլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և այլ խոշոր միջազգային մրցաշարերին մասնակցելու համար մարզիկների և մարզաձևերի ազգային հավաքական թիմերի արդյունավետ նախապատրաստման ապահովումը.
5) կադրերի պատրաստման համակարգի կատարելագործումը և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի նյութատեխնիկական բազայի զարգացումը.
6) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում միջազգային կապերի ընդլայնումը.
7) ոլորտի գործունեության և զարգացման կառավարման համակարգի կատարելագործումը:
5. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
9. Ակնկալվող արդյունքներն են`
1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նկատմամբ բնակչության վերաբերմունքի ձևավորումը,
2) բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումը և երկարակեցության ապահովումը,
3) բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը, ինչպես նաև օլիմպիական և պարաօլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների կողմից բարձր նվաճումների հասնելը,
4) հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության ֆիզիկական պատրաստականության ապահովումը:
10. Ծրագիրը նախատեսում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման միջոցառումների ու գործունեության հիմնական ուղիները:
6. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
11. Ֆինանսավորման հիմնական աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է:
7. ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ
12. 2012 թվականին իրականացվող միջոցառումներն են`
N |
Ծրագրի և միջոցառման անվանումը |
Նպատակը և ակնկալվող արդյունքը |
Հիմնախնդիրները |
Ժամկետը |
Ֆինանսավոր-ման չափը |
Ֆինանսավոր-ման աղբյուրը |
1. |
«ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոնի անցկացում». |
Աշխատունակության բարձրացում, հնարավորությունների ընձեռում՝ մասնակցելու մարդու ֆիզիկական վիճակի և մարզական արդյունքների բարելավմանը: |
Անհատի ներդաշնակ զարգացում |
3-րդ եռամսյակ |
6960.0 |
ՀՀ պետական բյուջե |
2. |
««Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացում». |
Բնակչության ազատ ժամանցի և ակտիվ հանգստի կազմակերպում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով ընտանեկան կապերի ամրապնդում և առողջ կենսակերպի արմատավորում, անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման, բնակչության առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում: |
Ըստ բնակության վայրի ֆիզկուլտուրային-առողջարարական և զանգվածային մարզական աշխատանքների բարելավում |
2-րդ և 3-րդ եռամսյակ |
69000.0 |
ՀՀ պետական բյուջե |
3 |
«Մանկապատանեկան սպորտի մասսայականացման միջոցառումների իրականացում». |
Ծրագիրը հասարակության զարգացումն իրականացնում է՝ ներկայացնելով մանկապատանեկան սպորտի գաղափարը և ընդգրկելով բոլոր էթնիկ, սոցիալական և սեռային խմբերին: Ծրագիրը նախատեսված է տարբեր մակարդակների համար` անհատական, համայնքային, պետական և տարածաշրջանային, ինչը ենթադրում է մասսայական սպորտի, մարզաձևերի խմբերում մանկապատանեկան սպորտի մասսայական միջոցառումների անցկացում հանրապետության տարբեր տարածաշրջաններում և համայնքներում: Միջոցառումներում ներգրավված դպրոցականների և դպրոցների թվաքանակի աճ: Ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու, առողջ ապրելակերպի գաղափարի զարգացում և տարածում, սեռային հավասարության խթանում, մարմնակրթական հետագա գործունեության զարգացում և իրագործում: |
Առողջ ապրելակերպի արմատավորում դպրոցահասակ երեխաների շրջանում, նրանց լայնորեն ընդգրկում ֆիզկուլտուրայի և սպորտի աշխատանքներում: |
2-րդ եռամսյակ |
8000.0 |
ՀՀ պետական բյուջե |
4 |
«Եվրախորհրդի սպորտի մասին համաձայնագրին անդամակցում». |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջոցով իրականացվող ծրագրերով նախատեսված արդյունքների ապահովմանը նպաստում: |
Ինտեգրում եվրոպական պետությունների ընտանիքին: |
1-ին եռամսյակ |
3586.1 |
ՀՀ պետական բյուջե |
5 |
«Հաշմանդամային սպորտին առնչվող ծառայություններ». |
Հաշմանդամների տարբեր խմբերի շրջանում ֆիզկուլտուրային-առողջարարական աշխատանքների համադասում, առողջության ամրապնդում, նախորդ տարիների համեմատությամբ մարզական ցուցանիշների աճ, հաշմանդամների միջազգային կազմակերպությունների կողմից անցկացվող աշխարհի, Եվրոպայի առաջնություն–ներում գրաված տեղերի և վաստակած մեդալների աճ: |
Հաշմանդամների ինտեգրում հասարակությանը: |
Տարվա ընթացքում |
9000.0 |
ՀՀ պետական բյուջե |
6 |
«ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում». |
ՀՀ առաջնությունների անցկացման ապահովում: Համաշխարհային պատանեկան օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին ու վարկանիշային միջազգային մրցաշարերին լավագույն ձևով նախապատրաստվելու նպատակով ուսումնամարզական հավաքների կազմակերպում: Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրավելով՝ ՀՀ մարզական հեղինակության բարձրացման ապահովում: ՀՀ առաջնությունների քանակի ավելացում, օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, վարկանիշային միջազգային մրցաշարերին լավագույն ձևով մասնակցելու նպատակով ուսումնամարզական հավաքների քանակի ավելացում, միջազգային տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական մրցաշարերին մասնակցության ավելացում: |
Նշված ծրագրի իրականացումը կնպաստի օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրավելուն և Հայաստանի մարզական միջազգային հեղինակության բարձրացմանը: |
Տարվա ընթացքում |
884967.2 |
ՀՀ պետական բյուջե |
7 |
«Միջազգային մարզական միջոցառումների հաղթողների և մրցանակակիրների դրամական մրցանակների հանձնում». |
Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և համալիր միջազգային մրցաշարերում հաղթողների և մրցանակակիրների սոցիալական պայմանների բարելավում: Մարզիկների մարզական արդյունքների և սոցիալական պայմանների բարելավում: |
Ծրագրի իրականացումը կնպաստի միջազգային մրցումներին մասնակցության արդյունքների բարելավմանը: |
Դեկտեմբեր |
50000.0 |
ՀՀ պետական բյուջե |
8 |
«ՀՀ հավաքական թիմերին մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում» |
Նոր, ժամանակակից մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում, մարզման գործընթացի արդյունավետության բարձրացում, որն էլ կնպաստի մրցումների ժամանակ ՀՀ հավաքական թիմերի լավագույն մարզական արդյունքների ցուցաբերելուն: |
Ծրագրի իրականացումը կնպաստի հանրապետության հավաքական թիմերը մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովելուն: |
Տարվա ընթացքում |
38000.0 |
ՀՀ պետական բյուջե |
9 |
«Հավաքական թիմերի ավագ մարզիչների վարձատրության և աշխարհի չեմպիոններին թոշակի հատկացում» |
ՀՀ հավաքական թիմերի ավագ մարզիչների և աշխարհի 21 չեմպիոնների սոցիալական պայմանների բարելավում: Մարզիկների մարզական արդյունքների և սոցիալական պայմանների բարելավում: |
Ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ հավաքական թիմերի սոցալական պայմանների բարելավմանը: |
Տարվա ընթացքում |
26229.6 |
ՀՀ պետական բյուջե |
10 |
«Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ Նախագահի անվանական թոշակի հատկացում». |
Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցումներում մրցանակային տեղերի նվաճում, անձնական արդյունքների բարելավում: Օլիմպիական խաղերի մասնակցության համար վարկանիշների ձեռքբերում, աշխարհի, Եվրոպայի և ՀՀ ռեկորդների բարելավում: |
Ծրագրի իրականացումը կնպաստի մարզիչների և մարզիկների սոցիալական պայմանների բարելավմանը: |
Տարվա ընթացքում |
150000.0 |
ՀՀ պետական բյուջե |
11 |
«Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին գույքով ապահովում». |
Մարզիկների համար ստեղծել լավագույն պայմաններ ուսումնամարզական հավաքները, ՀՀ առաջնությունները և միջազային տարբեր մրցումները բարձր մակարդակով անցկացնելու համար: Մարզական բարձր արդյունքների ցուցաբերում: |
Ծրագրի իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետության մարզադահլիճները ժամանակակից մարզագույքով և հանդերձանքով ապահովմանը: |
Տարվա ընթացքում |
50000.0 |
ՀՀ պետական բյուջե |
12 |
«Սպորտային բժշկության և հակադոպինգային հսկողության ծառայություններ». |
Մարզիկների ուսումնամարզական գործընթացի և հակադոպինգային ուսումնասիրությունների ուղղությամբ տարվող աշխատանքների բարելավում: |
Ծրագրի իրականացումը կնպաստի մասնագիտական խորը գիտական հետազոտություններ անցկացնելուն` մարզիկների ֆունկցիոնալ հնարավորությունների հայտնաբերման համար: |
Տարվա ընթացքում |
72467.6 |
ՀՀ պետական բյուջե |
13 |
«Հակադոպինգային համաշխարհային գործակալությանը անդամակցում». |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջոցով իրականացվող ծրագրերով նախատեսված արդյունքների ապահովմանը նպաստում: |
Դոպինգի դեմ պայքարի հսկողության ուժեղացում |
1-ին եռամսյակ |
2767.3 |
ՀՀ պետական բյուջե |
14 |
«Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի անցկացում» |
Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների կենցաղում ֆիզկուլտուրայի և սպորտի ներդրում, Հայաստանի Հանրապետության ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակում, նրանց ֆիզիկական ունակությունների մոնիտորինգի անցկացում: Ծրագրում ընդգրկված է 7 մարզաձև: Մասնակից թիմերի, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների թվաքանակի և նրանց ֆիզիկական պատրաստականության աճ: Վերոնշյալ ցուցանիշների վերլուծություն: |
4-րդ եռամսյակ |
7000.0 |
ՀՀ պետական բյուջե | |
15 |
«2012 թվականի Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում». |
Հայաստանի մարզիկների մասնակցություն օլիմպիական խաղերին: 2012 թվականին Լոնդոնում կայանալիք 30-րդ օլիմպիական խաղերին Հայաստանի մարզիկների մասնակցության ապահովում: Օլիմպիական գաղափարների տարածում: |
Օլիմպիական գաղափարի տարածում: |
1-ին և 2-րդ եռամսյակ |
90000.0 |
ՀՀ պետական բյուջե |
16 |
«2012 թվականի Ինսբրուկի առաջին ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում». |
Հայաստանի մարզիկների մասնակցության ապահովում աշխարհի պատանեկան ձմեռային խաղերին: Օլիմպիական գաղափարների տարածում և մրցակցական փորձի ձեռքբերում: |
Ծրագրի իրականացումը կնպաստի օլիմպիական գաղափարի տարածմանը, հեռանկարային մարզիկների բացահայտմանը, ՀՀ հավաքական թիմի համալրմանը: |
1-ին եռամսյակ |
32559.4 |
ՀՀ պետական բյուջե |