Գլխավոր տեղեկություն
Номер
N 38
Տիպ
Քաղվածք
Тип
Инкорпорация (30.09.2011-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.09.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.09.2011
Дата вступления в силу
30.09.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

29 սեպտեմբերի 2011 թվականի N 38

 

21. 2012 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼԻՔ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվելիք ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական ծրագրի նախագծին` համաձայն հավելվածի, և այն սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. սեպտեմբերի 30

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թ.

սեպտեմբերի 29-ի նիստի N 38

արձանագրային որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Ֆիզիկական կուլտուրան և սպորտը հայ ժողովրդի մշակույթի անբաժանելի մասն են: Սոցիալական գործոնների ընդհանուր համակարգում դրանք հասարակության կողմից օգտագործվում են մարդու հոգևոր և ֆիզիկական բազմակողմանի զարգացման, առողջության ամրապնդման, հիվանդությունների կանխարգելման, առողջ ապրելակերպի ձևավորման, բնակչության հանգստի ակտիվ կազմակերպման գործընթացում:

Սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորված` բնակչության շրջանում նկատվում է ֆիզիկական զարգացման և պատրաստականության, կյանքի տևողության ցուցանիշների անկում: Դրան զուգահեռ ավելանում են հիվանդությունների, հաշմանդամության ցուցանիշները: Նշվածը վկայում է, որ առկա են համալիր հիմնախնդիրներ, որոնց շարքում նաև` լուծման կարիք ունեցող ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խնդիրները:

Արդյունավետ չի գործում ըստ բնակության վայրի իրականացվող ֆիզկուլտուրային-առողջարարական ավանդական համակարգը, կրճատվել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման համար նախատեսվող ֆինանսական միջոցների ծավալները, նվազել է ոլորտի մասնագետների թիվը: Լուրջ խնդիրներ են առաջացել մարզական կառույցների շինարարության, շահագործման և վերանորոգման գործընթացում:

Ծրագրում նախանշված են հիմնական գերակայությունները, կոնկրետ միջոցառումներն ու դրանց կատարման ժամկետները, իրագործման ուղիներն ու ակնկալվող արդյունքները, ֆինանսավորման աղբյուրն ու չափը:

 

2. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը յուրատեսակ միջոց են առողջության պահպանման և ամրապնդման համար, որոնք խթանում են համընդհանուր մարդկային արժեքների համակարգի ձևավորման և անհատի բարոյակամային որակների զարգացումը: Նշվածը իրականացնելու համար անհրաժեշտ է համակցված միջոցառումների համակարգ, որը պայմաններ կստեղծի մարդկանց մեջ ֆիզիկական կուլտուրայի արմատավորման և բնակչության առողջության մակարդակի բարձրացման համար:

2. Ծրագիրը նախատեսված է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականության իրականացման համար:

 

3. ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Բնակչության ֆիզիկական զարգացումը և ֆիզիկական պատրաստականությունը, որոնք ներառում են դպրոցականների, սովորողների, զինծառայողների ֆիզիկական պատրաստականությունը, ըստ բնակության վայրի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, հաշմանդամների ֆիզիկական և հոգևոր վերականգնումը:

4. Սպորտի զարգացումը, որը ներառում է մանկապատանեկան սպորտը և մարզական հերթափոխի պատրաստումը, ինչպես նաև ազգային ավանդական մարզաձևերի զարգացումը և տարածումը, այդ թվում նաև հաշմանդամային սպորտը:

5. Բարձրագույն նվաճումների սպորտը: Օլիմպիական գաղափարների տարածումը: Դոպինգի դեմ պայքարի հսկողության ուժեղացումը:

6. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ցանցի զարգացումն ու ամրապնդումը, ինչպես նաև բուժսպասարկման կատարելագործումը:

 

4. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Ծրագրի նպատակը սոցիալ-տնտեսական նոր պայմաններում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների հիմնադրույթների համաձայն հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը և նրա արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծումն է 2012 թվականի ընթացքում:

8. Ծրագրի խնդիրներն են`

1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման սոցիալական առաջնայնության ապահովման համար իրավական և տնտեսական մեխանիզմի մշակումը և իրագործումը.

2) բնակչության ֆիզիկական դաստիարակության համակարգի արդյունավետ գործունեության բարձրացման և զարգացման համար պայմանների ստեղծումը.

3) բնակչության առողջացման, ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստականության մակարդակի բարձրացումը.

4) օլիմպիական և պարաօլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և այլ խոշոր միջազգային մրցաշարերին մասնակցելու համար մարզիկների և մարզաձևերի ազգային հավաքական թիմերի արդյունավետ նախապատրաստման ապահովումը.

5) կադրերի պատրաստման համակարգի կատարելագործումը և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի նյութատեխնիկական բազայի զարգացումը.

6) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում միջազգային կապերի ընդլայնումը.

7) ոլորտի գործունեության և զարգացման կառավարման համակարգի կատարելագործումը:

 

5. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

9. Ակնկալվող արդյունքներն են`

1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նկատմամբ բնակչության վերաբերմունքի ձևավորումը,

2) բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումը և երկարակեցության ապահովումը,

3) բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը, ինչպես նաև օլիմպիական և պարաօլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների կողմից բարձր նվաճումների հասնելը,

4) հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության ֆիզիկական պատրաստականության ապահովումը:

10. Ծրագիրը նախատեսում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման միջոցառումների ու գործունեության հիմնական ուղիները:

 

6. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

11. Ֆինանսավորման հիմնական աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է:

 

7. ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ

 

12. 2012 թվականին իրականացվող միջոցառումներն են`

N

Ծրագրի և միջոցառման անվանումը

Նպատակը և ակնկալվող արդյունքը

Հիմնախնդիրները

Ժամկետը

Ֆինանսավոր-ման չափը

Ֆինանսավոր-ման աղբյուրը

1.

«ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոնի անցկացում».
1. ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում ֆիզիկական ակտիվության և առողջության օրերի անցկացում:

Աշխատունակության բարձրացում, հնարավորությունների ընձեռում՝ մասնակցելու մարդու ֆիզիկական վիճակի և մարզական արդյունքների բարելավմանը:

Անհատի ներդաշնակ զարգացում

3-րդ եռամսյակ

6960.0

ՀՀ պետական բյուջե

2.

««Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացում».
1. ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացում:

Բնակչության ազատ ժամանցի և ակտիվ հանգստի կազմակերպում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով ընտանեկան կապերի ամրապնդում և առողջ կենսակերպի արմատավորում, անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման, բնակչության առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում:

Ըստ բնակության վայրի ֆիզկուլտուրային-առողջարարական և զանգվածային մարզական աշխատանքների բարելավում

2-րդ և 3-րդ եռամսյակ

69000.0

ՀՀ պետական բյուջե

3

«Մանկապատանեկան սպորտի մասսայականացման միջոցառումների իրականացում».
1. Մանկապատանեկան սպորտի մասսայականացում:

Ծրագիրը հասարակության զարգացումն իրականացնում է՝ ներկայացնելով մանկապատանեկան սպորտի գաղափարը և ընդգրկելով բոլոր էթնիկ, սոցիալական և սեռային խմբերին: Ծրագիրը նախատեսված է տարբեր մակարդակների համար` անհատական, համայնքային, պետական և տարածաշրջանային, ինչը ենթադրում է մասսայական սպորտի, մարզաձևերի խմբերում մանկապատանեկան սպորտի մասսայական միջոցառումների անցկացում հանրապետության տարբեր տարածաշրջաններում և համայնքներում: Միջոցառումներում ներգրավված դպրոցականների և դպրոցների թվաքանակի աճ: Ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու, առողջ ապրելակերպի գաղափարի զարգացում և տարածում, սեռային հավասարության խթանում, մարմնակրթական հետագա գործունեության զարգացում և իրագործում:

Առողջ ապրելակերպի արմատավորում դպրոցահասակ երեխաների շրջանում, նրանց լայնորեն ընդգրկում ֆիզկուլտուրայի և սպորտի աշխատանքներում:

2-րդ եռամսյակ

8000.0

ՀՀ պետական բյուջե

4

«Եվրախորհրդի սպորտի մասին համաձայնագրին անդամակցում».
1. Եվրախորհրդի սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրին անդամակցելու անդամավճար:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջոցով իրականացվող ծրագրերով նախատեսված արդյունքների ապահովմանը նպաստում:

Ինտեգրում եվրոպական պետությունների ընտանիքին:

1-ին եռամսյակ

3586.1

ՀՀ պետական բյուջե

5

«Հաշմանդամային սպորտին առնչվող ծառայություններ».
1. պետական աջակցություն հաշմանդամային սպորտով զբաղվող մարզական կազմակերպություններին`
«ՀՀ ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ,
«Հայաստանի կույրերի կոմիտե» ՀԿ,
«Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ,
«Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ:

Հաշմանդամների տարբեր խմբերի շրջանում ֆիզկուլտուրային-առողջարարական աշխատանքների համադասում, առողջության ամրապնդում, նախորդ տարիների համեմատությամբ մարզական ցուցանիշների աճ, հաշմանդամների միջազգային կազմակերպությունների կողմից անցկացվող աշխարհի, Եվրոպայի առաջնություն–ներում գրաված տեղերի և վաստակած մեդալների աճ:

Հաշմանդամների ինտեգրում հասարակությանը:

Տարվա ընթացքում

9000.0

ՀՀ պետական բյուջե

6

«ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում».
1. մարզաձևի զարգացման նպատակով պետական աջակցություն ՀՀ մարզական ֆեդերացիաներին:

ՀՀ առաջնությունների անցկացման ապահովում: Համաշխարհային պատանեկան օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին ու վարկանիշային միջազգային մրցաշարերին լավագույն ձևով նախապատրաստվելու նպատակով ուսումնամարզական հավաքների կազմակերպում: Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրավելով՝ ՀՀ մարզական հեղինակության բարձրացման ապահովում: ՀՀ առաջնությունների քանակի ավելացում, օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, վարկանիշային միջազգային մրցաշարերին լավագույն ձևով մասնակցելու նպատակով ուսումնամարզական հավաքների քանակի ավելացում, միջազգային տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական մրցաշարերին մասնակցության ավելացում:

Նշված ծրագրի իրականացումը կնպաստի օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրավելուն և Հայաստանի մարզական միջազգային հեղինակության բարձրացմանը:

Տարվա ընթացքում

884967.2

ՀՀ պետական բյուջե

7

«Միջազգային մարզական միջոցառումների հաղթողների և մրցանակակիրների դրամական մրցանակների հանձնում».
1. օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և համալիր միջազգային մրցաշարերում հաղթողների և մրցանակակիրների դրամական պարգևների վճարում:

Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և համալիր միջազգային մրցաշարերում հաղթողների և մրցանակակիրների սոցիալական պայմանների բարելավում: Մարզիկների մարզական արդյունքների և սոցիալական պայմանների բարելավում:

Ծրագրի իրականացումը կնպաստի միջազգային մրցումներին մասնակցության արդյունքների բարելավմանը:

Դեկտեմբեր

50000.0

ՀՀ պետական բյուջե

8

«ՀՀ հավաքական թիմերին մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում»
1.ՀՀ հավաքական թիմերին մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում:

Նոր, ժամանակակից մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում, մարզման գործընթացի արդյունավետության բարձրացում, որն էլ կնպաստի մրցումների ժամանակ ՀՀ հավաքական թիմերի լավագույն մարզական արդյունքների ցուցաբերելուն:

Ծրագրի իրականացումը կնպաստի հանրապետության հավաքական թիմերը մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովելուն:

Տարվա ընթացքում

38000.0

ՀՀ պետական բյուջե

9

«Հավաքական թիմերի ավագ մարզիչների վարձատրության և աշխարհի չեմպիոններին թոշակի հատկացում»
1. ՀՀ հավաքական թիմերի ավագ մարզիչների վարձատրության և աշխարհի 21 չեմպիոնների թոշակի հատկացման նպատակով պետական աջակցության ապահովում:

ՀՀ հավաքական թիմերի ավագ մարզիչների և աշխարհի 21 չեմպիոնների սոցիալական պայմանների բարելավում: Մարզիկների մարզական արդյունքների և սոցիալական պայմանների բարելավում:

Ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ հավաքական թիմերի սոցալական պայմանների բարելավմանը:

Տարվա ընթացքում

26229.6

ՀՀ պետական բյուջե

10

«Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ Նախագահի անվանական թոշակի հատկացում».
1.Օլիմպիական խաղերին, աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, միջազգային մրցումներին (այդ թվում` վարկանիշային) ՀՀ հավաքական թիմերի կազմում ընդգրկված մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին, նրանց անձնական մարզիչներին և հավաքական թիմերի մարզիչներին յուրաքանչյուր ամիս ՀՀ նախագահի անվանական թոշակի հատկացում:

Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցումներում մրցանակային տեղերի նվաճում, անձնական արդյունքների բարելավում: Օլիմպիական խաղերի մասնակցության համար վարկանիշների ձեռքբերում, աշխարհի, Եվրոպայի և ՀՀ ռեկորդների բարելավում:

Ծրագրի իրականացումը կնպաստի մարզիչների և մարզիկների սոցիալական պայմանների բարելավմանը:

Տարվա ընթացքում

150000.0

ՀՀ պետական բյուջե

11

«Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին գույքով ապահովում».
1. Արտադպրոցական ուսուցման և հավաքական թիմերի ուսումնամարզական գործընթացի բարելավման նպատակով մարզադահլիճներին անհրաշտ մարզագույքով ապահովում:

Մարզիկների համար ստեղծել լավագույն պայմաններ ուսումնամարզական հավաքները, ՀՀ առաջնությունները և միջազային տարբեր մրցումները բարձր մակարդակով անցկացնելու համար: Մարզական բարձր արդյունքների ցուցաբերում:

Ծրագրի իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետության մարզադահլիճները ժամանակակից մարզագույքով և հանդերձանքով ապահովմանը:

Տարվա ընթացքում

50000.0

ՀՀ պետական բյուջե

12

«Սպորտային բժշկության և հակադոպինգային հսկողության ծառայություններ».
1. ՀՀ հավաքական թիմերի անդամների գիտամեթոդական բժշկական և հակադոպինգային ուսումնասիրությունների ուղղությամբ տարվող աշխատանքների բարելավում:

Մարզիկների ուսումնամարզական գործընթացի և հակադոպինգային ուսումնասիրությունների ուղղությամբ տարվող աշխատանքների բարելավում:

Ծրագրի իրականացումը կնպաստի մասնագիտական խորը գիտական հետազոտություններ անցկացնելուն` մարզիկների ֆունկցիոնալ հնարավորությունների հայտնաբերման համար:

Տարվա ընթացքում

72467.6

ՀՀ պետական բյուջե

13

«Հակադոպինգային համաշխարհային գործակալությանը անդամակցում».
1. Հակադոպինգային համաշխարհային գործակալությանը անդամակցելու անդամավճարի մուծում:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջոցով իրականացվող ծրագրերով նախատեսված արդյունքների ապահովմանը նպաստում:

Դոպինգի դեմ պայքարի հսկողության ուժեղացում

1-ին եռամսյակ

2767.3

ՀՀ պետական բյուջե

14

«Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի անցկացում»
1. Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի անցկացում:

Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների կենցաղում ֆիզկուլտուրայի և սպորտի ներդրում, Հայաստանի Հանրապետության ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակում, նրանց ֆիզիկական ունակությունների մոնիտորինգի անցկացում: Ծրագրում ընդգրկված է 7 մարզաձև: Մասնակից թիմերի, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների թվաքանակի և նրանց ֆիզիկական պատրաստականության աճ: Վերոնշյալ ցուցանիշների վերլուծություն:

 

4-րդ եռամսյակ

7000.0

ՀՀ պետական բյուջե

15

«2012 թվականի Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում».
1. 2012թ. Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում:

Հայաստանի մարզիկների մասնակցություն օլիմպիական խաղերին: 2012 թվականին Լոնդոնում կայանալիք 30-րդ օլիմպիական խաղերին Հայաստանի մարզիկների մասնակցության ապահովում: Օլիմպիական գաղափարների տարածում:
Օլիմպիական խաղերում մարզական արդյունքների բարելավում: Օլիմպիական խաղերում մրցանակային տեղերի նվաճում:

Օլիմպիական գաղափարի տարածում:

1-ին և 2-րդ եռամսյակ

90000.0

ՀՀ պետական բյուջե

16

«2012 թվականի Ինսբրուկի առաջին ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում».
1. 2012թ. Ինսբրուկում կայանալիք առաջին ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում:

Հայաստանի մարզիկների մասնակցության ապահովում աշխարհի պատանեկան ձմեռային խաղերին: Օլիմպիական գաղափարների տարածում և մրցակցական փորձի ձեռքբերում:
Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մասնակից Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի համալրում: 2014 թ. Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի բարձրակարգ խոստումնալից մարզիկներով համալրում:

Ծրագրի իրականացումը կնպաստի օլիմպիական գաղափարի տարածմանը, հեռանկարային մարզիկների բացահայտմանը, ՀՀ հավաքական թիմի համալրմանը:

1-ին եռամսյակ

32559.4

ՀՀ պետական բյուջե

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան