Գլխավոր տեղեկություն
Номер
N 236-Ն
Տիպ
Հրաման
Тип
Инкорпорация (04.06.2012-28.10.2021)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.05.25/14(427).1 Հոդ.165.9
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
02.04.2012
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
02.04.2012
Дата вступления в силу
04.06.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.10.2021

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 մայիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11012219

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

2 ապրիլի 2012 թ.

N 236-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1047-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թ. մայիսի 12-ի «Նախնական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների և ուսումնամեթոդական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տալու նպատակով ստեղծվող ոլորտային հանձնաժողովների կազմը ըստ մասնագիտական խմբերի հաստատելու մասին» N 445-Ա/Ք հրամանով հաստատված ոլորտային հանձնաժողովի փորձագիտական եզրակացությունը.

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թ. դեկտեմբերի 7-ի N 1047-Ն հրամանով հաստատված միջին մասնագիտական կրթության 0307 «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտության պետական կրթական չափորոշչի փոփոխությունները և լրացումները.

1) 1-ին գլխի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Միջին մասնագիտական կրթության 0307 «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտության համապատասխան հիմնական կրթական ծրագիրն ավարտած, պետական ամփոփիչ ատեստավորումն անցած շրջանավարտին շնորհվում են հետևյալ որակավորումները.

ա. ֆիզկուլտուրայի ուսուցիչ

բ. մարզիչ:»:

2) 2-րդ գլխի 7-րդ կետը լրացնել «4) մարզիչներ:» նոր ենթակետով:

3) 6-րդ գլխի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Միջին մասնագիտական կրթության 0307 «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտության՝ շնորհվող որակավորումներին համապատասխան հիմնական կրթական ծրագիրն իրականացվում է ըստ աղյուսակ 3-ա-ում և աղյուսակ 3-բ-ում բերված օրինակելի ուսումնական պլանի:»:

4) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-017 մոդուլի «Մոդուլի անվանումը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մոդուլի անվանումը «Ընտրած մարզաձևում մարզադահլիճի կահավորումը, հիգիենիկ պահանջները և մանկավարժական կատարելագործումը»; «Մարզիչ» որակավորման համար՝ «Ընտրած մարզաձևում մարզադահլիճի կահավորումը եվ հիգիենիկ պահանջները»:

5) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-017 մոդուլի «Մոդուլի տևողությունը» տողը «72 ժամ» բառերից հետո լրացնել «մարզիչ» որակավորման համար՝ 20 ժամ» բառերով:

6) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-018 մոդուլի «Մոդուլի տևողությունը» տողը «72 ժամ» բառերից հետո լրացնել «մարզիչ» որակավորման համար՝ 66 ժամ» բառերով:

7) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-019 մոդուլի «Մոդուլի տևողությունը» տողը «72 ժամ» բառերից հետո լրացնել «մարզիչ» որակավորման համար՝ 64 ժամ» բառերով:

8) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-020 մոդուլի «Մոդուլի տևողությունը» տողը «72 ժամ» բառերից հետո լրացնել «մարզիչ» որակավորման համար՝ 36 ժամ» բառերով:

9) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-021 մոդուլի «Մոդուլի տևողությունը» տողը «72 ժամ» բառերից հետո լրացնել «մարզիչ» որակավորման համար՝ 64 ժամ» բառերով:

10) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-022 մոդուլի «Մոդուլի անվանումը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մոդուլի անվանումը «Ընտրած մարզաձևում մրցակցային գործունեության առանձնահատկությունները և մանկավարժական կատարելագործումը»; «Մարզիչ» որակավորման համար՝ «Ընտրած մարզաձևում մրցակցային գործունեության առանձնահատկությունները»:

11) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-022 մոդուլի «Մոդուլի տևողությունը» տողը «72 ժամ» բառերից հետո լրացնել «մարզիչ» որակավորման համար՝ 56 ժամ» բառերով:

12) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-040 մոդուլի «Մոդուլի տևողությունը» տողը «54 ժամ» բառերից հետո լրացնել «մարզիչ» որակավորման համար՝ 26 ժամ» բառերով:

13) Աղյուսակ 2-ը լրացնել հետևյալ նոր մոդուլներով.

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՐԶՄԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ»

1.

Մոդուլի դասիչը

ՖՈՒՄ-5-11-041

2.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակը ուսանողին սպորտի տեսության, նրա կառուցվածքի, սոցիալական ֆունկցիաների, ինչպես նաև սպորտային մրցումների էության և մրցակցային գործունեության առանձնահատկությունների վերաբերյալ որոշակի տեսական գիտելիքներ տալն է:

3.

Մոդուլի տևողությունը

54 ժամ

4.

Մուտքային պահանջները

Այս մոդուլը ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՖՈՒՄ–4-09–015 «Ֆիզիկական դաստիարակության պարապմունքի ձևերը» և ՖՈՒՄ-4-09 -022 «Ընտրած մարզաձևում մրցակցային գործունեության առանձնահատկությունները» մոդուլները

5.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

6.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել սպորտի տեսության առարկան և հիմնական հասկացությունները

7.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բնութագրում սպորտի տեսության առարկան, կիրառման անհրաժեշտությունը,
2) ճիշտ է բացատրում սպորտի տեսության հիմնական հասկացությունները,
3) ճիշտ է մեկնաբանում սպորտային շարժման, նրա կազմակերպման էական կողմերը, սպորտի սոցիալական գործառույթները:

8.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել սպորտային մրցումների համակարգը, մարզիկների մրցակցական գործունեությունը

9.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում սպորտային մրցումների համակարգը և դերը,
2) ճիշտ է ներկայացնում մրցումների արդյունքի որոշման կարգը,
3) ճիշտ է նկարագրում մրցումների անցկացման պայմանները,
4) ճիշտ է ներկայացնում մրցումների ձևերը,
5) ճիշտ է մեկնաբանում մրցակցական գործունեության առանձնահատկությունները:

10.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել սպորտային մարզման համակարգը

11.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում սպորտային մարզման նպատակը, խնդիրները, միջոցներն ու մեթոդները, օրինաչափությունները,
2) մարզիկի ֆիզիկական պատրաստության վիճակը ճիշտ է գնահատում,
3) ճիշտ է գնահատում մարզիկի շարժողական, ուժային և արագային ընդունակությունները,
4) ճիշտ է կիրառում մարզիկի կոորդինացիոն ընդունակությունների մշակման մեթոդիկան,
5) ճիշտ է կիրառում մարզման գործընթացի կառուցվածքի տարրերը,
6) ճիշտ է ընտրում մարզման կառուցման մեթոդիկան,
7) ճիշտ է պլանավորում մարզման ընթացքը:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԵՐՍՄԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ»

12.

Մոդուլի դասիչը

ՖՈՒՄ-5-11-042

13.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողին անհրաժեշտ գիտելիքներ տալ մերսման մասին, ձևավորել մերսման համապատասխան ձևերը, մեթոդներն ու տեսակները ընտրելու և կիրառելու կարողություն: Մոդուլը յուրացնելուց հետո ուսանողը կարողանալու է հիմնավորել մարզական մերսման դերը և ազդեցությունը օրգանիզմի վրա, օգտագործել մերսման ֆիզիկական և տեխնիկական միջոցները, կատարել ինքնամերսում:

14.

Մոդուլի տևողությունը

52 ժամ

15.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԱԱՕ-3-08-001 «Անվտանգություն և առաջին օգնություն», ՖՈՒՄ-4-09-004 «Սիրտանոթային և նյարդային համակարգի անատոմիական առանձնահատկությունները» և ՖՈՒՄ-4-09-005 «Ընդհանուր և մարզական հիգիենա» մոդուլները

16.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

17.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել մերսման զարգացման պատմությունը, տեսակները և մեթոդները

18.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում մերսման նշանակությունը, անհրաժեշտությունը մարզիկների համար,
2) ճիշտ է ներկայացնում մերսման զարգացման փուլերը և այդ բնագավառում գիտական նվաճումների կիրառումը,
3) ճիշտ է ներկայացնում մերսման տեսակները,
4) ճիշտ է ներկայացնում մերսման մեթոդները:

19.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել մերսման ազդեցությունը տարբեր օրգան-համակարգերի վրա, մերսման ցուցումներն ու հակացուցումները

20.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում մերսման ազդեցությունը տարբեր օրգան-համակարգերի վրա,
2) ճիշտ է բացատրում մերսման գործընթացի ցուցումները,
3) ճիշտ է բացատրում մերսման գործընթացի հակացուցումները,
4) ըստ իրավիճակի ճիշտ է ընտրում կիրառվող քսուքները և համանման միջոցները,
5) ճիշտ է ընտրում մերսման դիրքը,
6) ճիշտ է ընտրում ձեռքերի դիրքը և շարժումները:

21.

Ուսումնառության արդյունք 3

Կատարել մերսման գործողություններ

22.

Կատարման չափանիշներ

1) մերսողի պարտականությունները ճիշտ է ներկայացնում,
2) ճիշտ է կատարում ինքնամերսում,
3) ճիշտ է կատարում մերսման գործողություններ,
4) ճիշտ է ներկայացնում մերսման իրականացման տեղին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները,
5) կազմում է անհրաժեշտ փաստաթղթեր

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՐՄԻՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»

23.

Մոդուլի դասիչը

ՖՈՒՄ-5-11-043

24.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել մարզական տերմինաբանության ճիշտ կիրառման ունակություններ:

25.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

26.

Մուտքային պահանջները

Այս մոդուլի յուրացման համար նախնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:

27.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

28.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել ՀՀ լեզվական քաղաքականության իրավական նորմերի պահանջները

29.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում լեզվական քաղաքականության վերաբերյալ ՀՀ օրենքները և գերատեսչական նորմատիվ ակտերը,
2) ճիշտ է մեկնաբանում իրավական ակտերի դրույթների կիրառման կարևորությունը:

30.

Ուսումնառության արդյունք 2

Կիրառել մարզական տերմինները

31.

Կատարման չափանիշներ

1) մարզական տերմինների նշանակությունը ճիշտ է բացատրում,
2) մարզական տերմիններն ըստ իրավիճակների ճիշտ է կիրառում,
3) գրագետ կազմում է գրավոր մարզական տեքստեր:

2. Նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչություններին՝ սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

 

 

  Ա. Աշոտյան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան