ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2012 թվականի N 478-Ա
«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`
Հաստատել «Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-90-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
 2012 թ. հունիսի 2 Երևան  | 
 
  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. հունիսի 2-ի N 478-Ա որոշման  | 
Ց Ա Ն Կ
«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
| 
 NN  | 
 Միջոցառման անվանումը  | 
 Իրավական ակտը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը  | 
 Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը  | 
 Իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը  | 
| 
 1.  | 
 «Գրադարանների խորհրդի աշխատակարգը և կազմը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 ՀՀ մշակույթի նախարարություն  | 
 2012 թ.  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
| 
 2.  | 
 «Հայաստանի Հանրապետության գրադարանների միասնական մատենագիտական համահավաք գրացուցակի ստեղծման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 ՀՀ մշակույթի նախարարություն  | 
 2012 թ.  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
| 
 3.  | 
 «Հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և վկայականի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 ՀՀ մշակույթի նախարարություն  | 
 2012 թ.  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
| 
 4.  | 
 «Փաստաթղթերն արժևորելու, ազգային գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 ՀՀ մշակույթի նախարարություն  | 
 2012 թ.  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
| 
 5.  | 
 «Հայատառ գրադարանային հավաքածուի թվանշանային տարբերակը (թվանշանային գրադարանը), կազմակերպման և համակարգման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 ՀՀ մշակույթի նախարարություն  | 
 2012 թ.  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
| 
 6.  | 
 «Ազգային գրադարանային հավաքածուում ընդգրկված, գրադարանների կամ ֆիզիկական անձանց սեփականությունը համարվող գրադարանային փաստաթղթերի և (կամ) հավաքածուների պահպանության ծախսերի մասնակի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 ՀՀ մշակույթի նախարարություն  | 
 2013 թ.  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
| 
 7.  | 
 «Ազգային գրադարանային հավաքածուի հաշվառման, պահպանության, վերականգնման և օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 ՀՀ մշակույթի նախարարություն  | 
 2013 թ.  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
| 
 8.  | 
 «Ազգային գրադարանային հավաքածուի գրացուցակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 ՀՀ մշակույթի նախարարություն  | 
 2013 թ.  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
| 
 9.  | 
 «Արտակարգ իրավիճակում ազգային գրադարանային հավաքածուի տարահանման և պաշտպանության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 ՀՀ մշակույթի նախարարություն  | 
 2013 թ.  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան |