040.0759.12.12.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
18 դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 1999 թվականի N 759
քաղ. Երևան
ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մինչև 1999 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկել` ելնելով 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ զինվորական ծառայության մեջ գտնված` համապատասխան պաշտոններ զբաղեցրած զինծառայողների դրամական բավարարման չափերից:
2. Զինծառայողների ամսական դրամական բավարարման մեջ մտնում են պաշտոնային դրույքը, զինվորական կոչման դրույքը և երկարամյա ծառայության համար նշված դրույքաչափերից հաշվարկվող տոկոսային հավելավճարները:
3. Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների երկարամյա ծառայության համար պաշտոնային և զինվորական կոչման դրույքաչափերից հաշվարկվող հավելավճարները սահմանել հետևյալ տոկոսաչափերով`
| 
 2-5 տարվա`  | 
 5 տոկոսի  | 
| 
 5-10 տարվա`  | 
 10 տոկոսի  | 
| 
 10-15 տարվա`  | 
 15 տոկոսի  | 
| 
 15-20 տարվա`  | 
 20 տոկոսի  | 
| 
 20-25 տարվա`  | 
 25 տոկոսի  | 
| 
 25 տարվանից ավելի`  | 
 30 տոկոսի չափով:  | 
4. Մինչև 1999 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակների վերահաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում սննդի փոխհատուցման գումարները:
5. Զինծառայողների կենսաթոշակների վերահաշվարկը կատարում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի` կենսաթոշակներ նշանակող ստորաբաժանումները:
6. Մինչև 1995 թվականի հունվարի 1-ը զորացրված` երկարամյա ծառայության կենսաթոշակ ստացող Հայրենական պատերազմի հաշմանդամ ճանաչված սպայական անձնակազմի զինծառայողներին, հաշմանդամության կենսաթոշակ ստացող զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին` վերահաշվարկված կենսաթոշակները վճարել 1999 թվականի հոկտեմբերի 1-ից, իսկ Հայրենական պատերազմի մասնակից երկարամյա ծառայության կենսաթոշակ ստացող սպայական անձնակազմի զինծառայողներին` 2000 թվականի հունվարի 1-ից:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ 2000 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 1995-1998 թվականների ընթացքում կենսաթոշակի անցած զինծառայողների վերահաշվարկված կենսաթոշակների վճարման կոնկրետ ժամկետների վերաբերյալ:
8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 19-ի «Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկելու կարգի և ժամկետների մասին» N 237 որոշումը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Սարգսյան |