«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 հունիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
| 12 հունիսի 2012 թ. ք. Երևան | N 91-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԳՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1039-Ն որոշմամբ հաստատված բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգի 6-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում կատարելու հետևյալ լրացումները.
1) անվանացանկի 1-ին բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
| 1.194 | Պեսսիլի | ացետամիպրիդ | 200 | լուծվող փոշի | 
| 1.195 | Բորեյ | տիամետոսամ-լյամբդա  | 141+106 | խտացված կախույթ | 
| 1.196 | Գերոլդ | դիֆլուբենզուրոն | 240 | ջրային սուսպենզիոն  | 
2) անվանացանկի 6-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
| 6.155 | Սիգնում | բոսկիլադ, պիրակլոստորոբին | 267+67 | ջրում դիսպերսվող հատիկներ | 
| 6.156 | Վիալ Թրասթ | տեբուկոնազոլ, տիաբենդազոլ | 60+60 | էմուլսիոն կոնցենտրատ | 
| 6.157 | Մետաքսիլ | մանկոցեբ, մետալաքսիլ | 640+80 | թրջվող փոշի | 
| 6.158 | Ռայոկ | դիֆենկոնազոլ | 250 | խտացված էմուլսիա | 
| 6.159 | Օրդան | պղնձի քլորօքսիդ, ցիմօքսանիլ | 689+42 | թրջվող փոշի | 
3) անվանացանկի 8-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
| 8.106 | ԳԼԻՖՈՍ. ԱՐՄ | գլիֆոսատ | 430 | ջրային լուծույթ | 
| 8.107 | ԳԼԻՖՈՍ. ԱՐՄ | գլիֆոսատ | 777 | լուծվող փոշի | 
| 8.108 | Բուտիզան Սթար | մետազաքլոր+կվինմերակ | 333+83 | խտացված սուսպենզիա | 
| 8.109 | Դիանատ | դիկամբա | 480 | ջրային լուծույթ | 
| 8.110 | Բալերինա | ֆլորասուլամ, էթիլհեքսիլային եթեր | 7.5+410 | խտացված էմուլսիա | 
| 8.111 | Լաստիկ Էքստրա | ֆենոքսապրոպ-Պ-էթիլ, կլոկվինտոսետմեքսիլ | 70+40 | խտացված էմուլսիա | 
| 8.112 | Մորտիրա | տրիբենուրոն-մեթիլ | 750 | ջրում լուծվող գրանուլներ | 
| 8.113 | Տորնադո 500 | գլիֆոսատ | 500 | ջրային լուծույթ | 
| 8.114 | Միուրա | խիզալոֆոպ Պ-էթիլ | 125 | խտացված էմուլսիա | 
| 8.115 | Նոմինի Ջի | նատրիումի բիսպիրիբակ | 400 | խտացված էմուլսիա | 
4) անվանացանկի 8-րդ բաժնի 8.004 կետից հետո լրացնել հետևյալ նոր կետով.
| 8.005 | Արսենալ նոր | իմազապիր | 250 | ջրում լուծվող խտություն | 
| 
 | Ա. Բախչագուլյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|