Գլխավոր տեղեկություն
Номер
N 11
Տիպ
Քաղվածք
Тип
Инкорпорация (28.03.2011-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.03.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.03.2011
Дата вступления в силу
28.03.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

24 մարտի 2011 թվականի N 11

7. ԻՆՏԵԳՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) կազմակերպել սույն որոշման 1-ին կետով հավանության արժանացած ծրագիր-ժամանակացույցում ներառված միջոցառումների հանրային քննարկումներ հասարակական, քաղաքական կազմակերպությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ.

2) ստեղծել աշխատանքային խումբ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ` սույն որոշման հավելվածում ներառված միջոցառումների իրականացման համար.

3) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ արդյունքների մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի N 23 արձանագրային որոշման 4-րդ կետը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մարտի 28

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թ.

մարտի 24-ի նիստի N 11

արձանագրային որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր -Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց

Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման միջոցառումների

N/N

Միջոցառում

Կատարող/ համակատարող

Ժամկետ

Նշումներ

Ակնկալվող արդյունք

1.

Ինտեգրված սոցիալական ծառայությունների կառուցվածքագործառութային մոդելի մշակում, նոր համակարգի բիզնես-գործընթացների նկարագրություն և առաջարկությունների ներկայացում

Աշխատանքային խմբին ներկայացված` ինտեգրված սոցիալական ծառայությունների կառուցվածքա-գործառութային մոդելի առաջարկություն

1)

Սոցիալական քաղաքականության ոլորտում իրավասություններ ունեցող հանրապետական գործադիր մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ` ՏԻՄ)` սոցիալական պաշտպանության բնագավառում լիազորությունների, իրականացվող քաղաքականության կարգավորման առարկայի նկարագրում, գործառութային վերլուծություն, դրանց գույքագրում` ըստ կառավարման մակարդակների, այդ թվում` միջհամայնքային միավորումների ձևավորման գործընթացի ուսումնասիրություն և առաջարկությունների ներկայացում աշխատանքային խմբին

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

2011թ. սեպտեմբեր

Համաշխարհային Բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի (այսուհետ` ՀԲ ՍՊՎԾ) աջակցությամբ

2)

Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման միջազգային (մասնավորապես` Եվրոպական երկրների) փորձի ուսումնասիրություն, համեմատական վերլուծություն, դրանց արդյունքերի հաշվառմամբ առաջարկության ներկայացում աշխատանքային խմբին

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2011թ. հոկտեմբեր

ՀԲ ՍՊՎԾ աջակցությամբ

3)

Սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների (այդ թվում` պետական մարմինների) ռեեստրի ձևավորում, դրանում նոր կազմակերպությունների հաշվառման (վերահաշվառման) մեխանիզմների մշակում և առաջարկության ներկայացում աշխատանքային խմբին

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2012թ. մարտ

 

4)

Հայաստանի Հանրապետությունում տրամադրվող սոցիալական ծառայությունների գույքագրում` ըստ անհատական սոցիալական ծառայության տեսակի, ծավալի, տրամադրման իրավական հիմքի, ֆինանսավորման աղբյուրի և առաջարկությունների ներկայացում աշխատանքային խմբին

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2011թ. սեպտեմբեր

ՀԲ ՍՊՎԾ աջակցությամբ

5)

Անհատական սոցիալական ծառայությունների ռեեստրի ձևավորում, դրանում նոր անհատական սոցիալական ծառայությունների հաշվառման մեխանիզմների մշակում և առաջարկության ներկայացում աշխատանքային խմբին

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2012թ. մարտ

 

6)

Սոցիալական ծառայություններ տրամադրող մարմինների սոցիալական համագործակցության հետ կապված խնդիրների ուսումնասիրություն, դրանց համատեղ աշխատանքի կազմակերպման սկզբունքների ամրագրում (սոցիալական աշխատողի էթիկայի կանոններ, համագործակցության հուշագիր, պայմանագրի օրինակելի ձև) և առաջարկությունների ներկայացում աշխատանքային խմբին

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

2011թ. սեպտեմբեր

Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետ` ՄԱԿ) մանկական հիմնադրամի Երևանյան գրասենյակի աջակցությամբ

7)

ՏԻՄ-երի կամավոր լիազորությունների շրջանակներում (քառամյա զարգացման ծրագրերում) սոցիալական ծրագրեր իրականացնող ՏԻՄ-երի ցանկի ճշտում, սոցիալական ծրագրերի որակական համեմատական վերլուծություն և առաջարկությունների ներկայացում աշխատանքային խմբին

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2011թ. հոկտեմբեր

 

8)

Սոցիալական աջակցության բնագավառում անհատական սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում կամավորների աշխատանքի ներառման հնարավորությունների ուսումնասիրություն և առաջարկությունների ներկայացում աշխատանքային խմբին

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

2011թ. սեպտեմբեր

ՄԱԿ մանկական հիմնադրամի Երևանյան գրասենյակի աջակցությամբ

9)

Ինտեգրված սոցիալական ծառայություններում աշխատանքների կազմակերպման մեխանիզմների ու ընթացակարգերի, աշխատանքային գործընթացների (բիզնես-գործընթացներ), այդ թվում` սոցիալական ծառայություններ տրամադրող աշխատողների մասնագիտական կազմի, աշխատանքային գործառույթների նկարագրություն և առաջարկությունների ներկայացում աշխատանքային խմբին

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2011թ. նոյեմբեր

ՀԲ ՍՊՎԾ աջակցությամբ

10)

Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների առավել նպատակահարմար մոդել(ներ)ի (այդ թվում` միասնական ընդունարանի մոդելի) ստեղծման ու շահագործման համար անհրաժեշտ մոտավոր ծախսերի և առաջարկվող մոդելի ներդրման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների մասին առաջարկությունների ներկայացում աշխատանքային խմբին

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

2011թ. նոյեմբեր

ՀԲ ՍՊՎԾ աջակցությամբ

11)

Բնակչությանը տրամադրվող սոցիալական ծառայությունների միասնական փաթեթի ստեղծում, այդ թվում` անհատական սոցիալական ծառայությունների փաթեթ(ներ)ի մշակում, ստանդարտացում և առաջարկությունների ներկայացում աշխատանքային խմբին

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2011թ. նոյեմբեր

ՀԲ ՍՊՎԾ աջակցությամբ

12)

Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման արդյունավետության գնահատման այլընտրանքային` որակական և քանակական հետազոտությունների պարբերական իրականացման համակարգի, սոցիալական ծառայությունների որակի վերահսկման հետադարձ մեխանիզմների մշակում և ներդրման համար առաջարկությունների ներկայացում աշխատանքային խմբին

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2011-2012թթ.

ՀԲ ՍՊՎԾ աջակցությամբ

2.

Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման (սոցիալական դեպքի վարման) փորձնական ծրագրի իրականացում

Սոցիալական դեպքի վարման փորձնական ծրագրի հիման վրա աշխատանքային խմբին ներկայացված` ինտեգրված սոցիալական ծառայությունների կառուցվածքա-գործառութային և (կամ) միասնական ընդունարանի մոդելի առաջարկություն

1)

Սոցիալական դեպքի վարման փորձնական ծրագրի իրականացման տարածաշրջանների ընտրություն

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

2011թ. մարտ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երևանյան գրասենյակի աջակցությամբ

2)

Սոցիալական դեպքի վարման փորձնական ծրագրում ընդգրկվող մարմնի լիազորությունների, աշխատողների գործառույթների գույքագրում, տրամադրվող անհատական սոցիալական ծառայությունների, ինչպես նաև սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների քարտեզագրում (ռեեստրի ստեղծում)

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

2011թ. մարտ-ապրիլ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երևանյան գրասենյակի աջակցությամբ

3)

Սոցիալական դեպք վարողների գործառույթների առանձնացում, հստակեցում, աշխատանքի ուղեցույց(եր)ի մշակում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

2011թ. ապրիլ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երևանյան գրասենյակի աջակցությամբ

4)

Սոցիալական դեպքի վարման փորձնական ծրագրի իրականացման տարածաշրջաններում սոցիալական կարիքների գնահատում, կարիքների և տրամադրվող սոցիալական ծառայությունների համեմատական վերլուծություն

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

2011թ. ապրիլ- մայիս

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երևանյան գրասենյակի աջակցությամբ

 

5)

Սոցիալական դեպքի վարման փորձնական ծրագրում ընդգրկվող սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացների կազմակերպում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

2011թ. ապրիլ, հունիս, օգոստոս

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երևանյան գրասենյակի աջակցությամբ

6)

Սոցիալական դեպքի վարման փորձնական ծրագրում ընդգրկվող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման, այդ թվում` առցանց, իրականացում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

2011թ. մայիս

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երևանյան գրասենյակի աջակցությամբ

7)

Սոցիալական դեպքի վարման փորձնական ծրագրի շրջանակներում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման և շարունակական վերահսկողության իրականացման արդյունքների գնահատում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

2011թ. հոկտեմբեր

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երևանյան գրասենյակի աջակցությամբ

8)

Սոցիալական դեպքի վարման փորձնական ծրագրի արդյունքների ամփոփում, գնահատում ինտեգրված սոցիալական ծառայությունների կառուցվածքագործառութային և (կամ) միասնական ընդունարանի մոդելի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում աշխատանքային խմբին

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

2011թ. հոկտեմբեր

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երևանյան գրասենյակի աջակցությամբ

3.

«Սոցիալական աշխատանքի» ինստիտուտի կարողությունների հզորացում, մասնագիտական ուսուցման ստանդարտների սահմանում և անձնակազմի վերապատրաստում

Սոցիալական աշխատանք» մասնագիտության որակավորումների հաստատված բնութագրեր և դրանց համապատասխան միասնական կրթական չափորոշիչներ

1)

Հայաստանի Հանրապետության գիտակրթական հաստատություններում սոցիալական աշխատողի և դրան առնչվող մասնագիտությունների առարկայական ծրագրերի ուսումնասիրություն, առաջարկ-պահանջարկի համապատասխանության գնահատում և առաջարկությունների ներկայացում աշխատանքային խմբին

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

2011-2012թթ.

 

2)

«Սոցիալական աշխատանք» մասնագիտության որակավորումների բնութագրի և դրան համապատասխան միասնական կրթական չափորոշչի մշակում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2011-2012թթ.

 

3)

Համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացներում «Սոցիալական աշխատանքի հիմունքներ» «Համայնքի սոցիալական կարիքների գնահատում» թեմաների ներառում (համայնքի կարողությունների հզորացում)

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2011-2012թթ.

 

4.

Տեղեկատվական շտեմարանների արդիականացում, տեղեկատվության առցանց փոխանակման համակարգի մշակում և ներդրում, հեռահաղորդակցության ենթակառուցվածքի բարելավում

Արդիականացված տեղեկատվական շտեմարաններ, հեռահաղորդակցության ենթակառուցվածքի միջոցով տեղեկատվության առցանց փոխանակում

1)

Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունից առ ցանց տեղեկատվության ստացում սոցիալական իրավունքի իրացման համար դիմող (հաշվառվել ցանկացող) անձի (ընտանիքի անդամների) համար` կիրառելով նույնականացման համարը (սոցիալական ապահովության քարտի համար (այսուհետ` ՍՔ) կամ հանրային ծառայությունների համարանիշ)

Հայաստանի Հանրապետության ոստիկանություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նա խարարություն

2011թ. սեպտեմբեր

 

2)

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունից առ ցանց տեղեկատվության ստացում սոցիալական իրավունքի իրացման համար դիմող (հաշվառվել ցանկացող) անձի (ընտանիքի անդամների) համար` կիրառելով նույնականացման համարը (ՍՔ կամ հանրային ծառայությունների համարանիշ)

Հայաստանի Հանրապետության ոստիկանություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2011թ. սեպտեմբեր

 

3)

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից առ ցանց տեղեկատվության ստացում սոցիալական իրավունքի իրացման համար դիմող (հաշվառվել ցանկացող) անձի (ընտանիքի անդամների) համար` կիրառելով նույնականացման համարը (ՍՔ կամ հանրային ծառայությունների համարանիշ)

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2012թ. հունվար

 

4)

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից սոցիալական իրավունքի իրացման համար դիմող (հաշվառվել ցանկացող) անձի (ընտանիքի անդամների) համար դիմողի տնօրինած անասնատեսակի և քանակի մասին տեղեկանքի ստացում` վավերացված թվային էլեկտրոնային ստորագրությամբ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

2011թ. հուլիս-սեպտեմբեր

 

5)

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից առ ցանց տեղեկատվության ստացում սոցիալական իրավունքի իրացման համար դիմող (հաշվառվել ցանկացող) անձի (ընտանիքի անդամների) համար` կիրառելով նույնականացման համարը (ՍՔ կամ հանրային ծառայությունների համարանիշ)

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2011թ. հուլիս-սեպտեմբեր

 

6)

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից առ ցանց տեղեկատվության ստացում սոցիալական իրավունքի իրացման համար դիմող (հաշվառվել ցանկացող) անձի (ընտանիքի անդամների) համար` կիրառելով նույնականացման համարը (ՍՔ կամ հանրային ծառայությունների համարանիշ)

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2012թ. հունվար

 

7)

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունից առ ցանց տեղեկատվության (տեխնիկական զննում անցած փոխադրամիջոց ունենալու մասին) ստացում սոցիալական իրավունքի իրացման համար դիմող (հաշվառվել ցանկացող) անձի (ընտանիքի անդամների) համար` կիրառելով նույնականացման համարը (ՍՔ կամ հանրային ծառայությունների համարանիշ)

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2011թ. սեպտեմբեր

 

8)

«Ընտանեկան նպաստ» և «Երեխաների ծննդյան միանվագ և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ» արդիականացված տեղեկատվական համակարգերի փորձարկում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2011թ. ապրիլ

 

9)

«Ընտանեկան նպաստ» և «Երեխաների ծննդյան միանվագ և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ» արդիականացված տեղեկատվական համակարգերի փորձնական շահագործում թվով 3 սոցիալական ծառայությունների տարածքային մարմիններում (այսուհետ` ՍԾՏՄ)

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2011թ. ապրիլ- հուլիս

 

10)

ՍԾՏՄ-ների ինտերնետ/ինտրանետ կապի ապահովում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

2011թ. ապրիլ

 

11)

«Ընտանեկան նպաստ» և «Երեխաների ծննդյան միանվագ և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ» արդիականացված տեղեկատվական համակարգերի ներդրում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

2011թ. սեպտեմբեր

 

12)

«Կենսաթոշակ» արդիականացված տեղեկատվական համակարգի փորձարկում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2011թ. հուլիս

 

13)

«Կենսաթոշակ» արդիականացված տեղեկատվական համակարգի փորձնական շահագործում թվով 3 սոցիալական ապահովության տարածքային բաժիններում (այսուհետ` ՍԱՏԲ)

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2011թ. հուլիս-սեպտեմբեր

 

14)

ՍԱՏԲ-ների ինտերնետ/ինտրանետ կապով ապահովում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2011թ. հուլիս

 

15)

«Կենսաթոշակ» արդիականացված տեղեկատվական համակարգի ներդրում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2012թ.

 

16)

«Էլեկտրոնային արխիվ» տեղեկատվական համակարգի փորձարկում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2011թ. հուլիս

 

17)

«Էլեկտրոնային արխիվ» տեղեկատվական համակարգի փորձնական շահագործում թվով 3 ՍԱՏԲ-ներում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2011թ. հուլիս-սեպտեմբեր

 

18)

«Էլեկտրոնային արխիվ» տեղեկատվական համակարգի ներդրում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2012թ.

 

19)

Աշխատանքի պետական տեսչության (այսուհետ` ԱՊՏ) արդիականացված տեղեկատվական համակարգի փորձարկում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2011թ. ապրիլ

 

20)

ԱՊՏ արդիականացված տեղեկատվական համակարգի փորձնական շահագործում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2011թ. հուլիս

 

21)

ԱՊՏ տարածքային մարմինների ինտերնետ/ինտրանետ կապի ապահովում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2011թ. հուլիս

 

22)

ԱՊՏ համակարգի շահագործման համար անհրաժեշտ հարակից տեղեկատվության պարբերական ստացման իրավական հիմքերի մշակում և ընդունում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2011թ. հուլիս

 

23)

ԱՊՏ արդիականացված տեղեկատվական համակարգի ներդրում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2011թ. սեպտեմբեր

 

24)

Անձնավորված (անհատական) հաշվառման «Պառնաս» տեղեկատվական համակարգի արդիականացում և ինտեգրում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության փոխանակության համակարգին

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2012թ.

 

5.

Ինտեգրված սոցիալական ծառայությունների կառուցվածքագործառութային հաստատված մոդելի ներդրում (իրավական ապահովում), տեխնիկական և գույքի ապահովում, վերանորոգում

Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրում, վերանորոգված և վերազինված շինություններ (այդ թվում` միասնական ընդունարաններ), ընդունված իրավական ակտեր

1)

«Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

2011թ. նոյեմբեր

 

2)

«Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակում և ներկայացում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2011թ. հոկտեմբեր

 

3)

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումն ապահովող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակում և ներկայացում աշխատանքային խմբին

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

2011-2012թթ.

 

4)

Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ շենքային պայմանների (այդ թվում` միասնական ընդունարանների) վերաբերյալ առաջարկությունների ձևավորում և ներկայացում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

2011թ. մարտ

 

5)

Ինտեգրված սոցիալական ծառայությունների տեխնիկական և գույքային վերազինում, վերանորոգման աշխատանքների իրականացում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2011թ. մարտ – 2013թ. մայիս

ՀԲ ՍՊՎԾ աջակցությամբ

6.

Հանրային իրազեկում

Աշխատանքային խմբի կողմից հաստատված հանրային իրազեկման ծրագիր, բնակչության և ոլորտը լուսաբանող լրագրողների իրազեկվածության ապահովում

1)

Ինտեգրված սոցիալական ծառայությունների մատուցման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումների ծրագրի մշակում և ներկայացում աշխատանքային խմբին

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

2011թ. մայիս-հուլիս

 

2)

Բնակչության տեղեկացվածության ապահովում` սոցիալական աջակացության իրավունքների, դրանց իրացման մեխանիզմների մասին

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

պարբերաբար

 

3)

Ոլորտը լուսաբանող լրագրողների համար սեմինար-դասընթացների կազմակերպում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ըստ անհրաժեշտության