Basic information
Number
N 10
Type
Որոշում
Act type
Исходный акт (12.01.2000-05.06.2001)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2000.01.20/1(99)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
12.01.2000
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
12.01.2000
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
12.01.2000
Effective date
12.01.2000
Interrupt date
05.06.2001

040.0010.12.01.00

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12 հունվարի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունվարի 2000 թվականի N 10

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 407 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Երևանի էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոն էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Հարավային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» N 407 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 2-րդ կետով հաստատված մրցութային հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Կ Ա Զ Մ

 

«ԵրԵՎանի էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոն էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության եվ «Հարավային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման մրցութային հանձնաժողովի

 

Դ. Զադոյան - ՀՀ էներգետիկայի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Պ. Ղալթախչյան - ՀՀ սեփականաշնորհման նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Լ. Բարխուդարյան - ՀՀ ֆինանսների նախարար
Ա. Դարբինյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար
Վ. Մովսեսյան - ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ս. Ավագյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Գ. Մինասյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ»:
               

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 12-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան