«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հուլիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60312295
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 9 հուլիսի 2012 թ. | թիվ 24-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 11-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ԹԻՎ 21-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև 11-կապ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև 11-կապ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010թ. հուլիսի 7-ի «Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև թիվ 11-կապ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 21-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
| Նախագահ | Ս. Մնացականյան | 
| Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 24-Ն որոշման | 
ՁԵՎ 11-կապ
(եռամսյակային)
|  | ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | 
| ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 20 թ. _____________ (եռամսյակ) | 
| Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04.04.2000թ., ՀՕ-48) | |||||||||||
| Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը | |||||||||||
| Ներկայացնում է _________________________________________________________________ (անվանումը և կազմակերպաիրավական տեսակը) Գտնվելու վայրը ___________________________________________________ I___I___I___I___I (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) Մարզը ________________________________________________________________ I____I____I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________ I____I____I____I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________________________________ ________________________________________________________ I____I____I____I____I____I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) 
 
 Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | |||||||||||
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |||||||||||
| Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: | |||||||||||
| Ցուցանիշ | Տողի համարը | Չափի միավորը | Հաշվետու եռամսյակի ծավալը | 
| Ա | Բ | Գ | 1 | 
| Հեռագրական կապի ծառայություններ | |||
| Ուղարկվել են հեռագրեր, ընդամենը | 110 | հազար | |
| այդ թվում` ներհանրապետական | 110.1 | -“- | |
| միջազգային | 110.2 | -“- | |
| որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 110.2.1 | -“- | |
| Հեռախոսային ցանցի ծառայություններ | |||
| Միջքաղաքային և միջազգային ելից ավտոմատ կանչերի քանակը, ընդամենը | 120 | հազար հատ | |
| այդ թվում` միջքաղաքային | 120.1 | -“- | |
| միջազգային | 120.2 | -“- | |
| որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 120.2.1 | -“- | |
| 120 տողից` ավարտվել են խոսակցությամբ | 120.3 | -“- | |
| այդ թվում` միջքաղաքային | 120.3.1 | -“- | |
| միջազգային | 120.3.2 | -“- | |
| որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 120.3.2.1 | -“- | |
| Միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցությունների պատվերներ, ընդամենը | 130 | -“- | |
| այդ թվում` միջքաղաքային | 130.1 | -“- | |
| միջազգային | 130.2 | -“- | |
| որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 130.2.1 | -“- | |
| 130 տողից՝ իրականացվել են | 130.3 | -“- | |
| այդ թվում` միջքաղաքային | 130.3.1 | -“- | |
| միջազգային | 130.3.2 | -“- | |
| որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 130.3.2.1 | -“- | |
| Միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցություններ, ընդամենը (տող 120.3 + 130.3) | 140 | -“- | |
| այդ թվում` միջքաղաքային | 140.1 | -“- | |
| միջազգային | 140.2 | -“- | |
| որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 140.2.1 | -“- | |
| Միջքաղաքային հեռախոսային խոսակցությունների միջին տևողությունը | 150 | րոպե | |
| Միջազգային հեռախոսային խոսակցությունների միջին տևողությունը | 160 | -“- | |
| Ղեկավար | ____________________________ | _______________________ | |
| Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) | ____________________________ | _______________________ | |
| « _ _ »______ ____20___թ. | |||
| Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 24-Ն որոշման | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 11-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 11-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. 110-110.2.1 տողերում արտացոլվում են բոլոր տեսակի հեռագրերի (սովորական, շտապ, գեղարվեստական բլանկներով) փոխանցման փաստացի ծավալները (հազ. հատ):
5. 120-160 տողերը վերաբերում են հեռախոսային ցանցի ծառայություններին:
Ցուցանիշների լրացման համար հիմք են հանդիսանում հեռագրական, միջքաղաքային և միջազգային հեռախոսային փոխանակումների ամփոփացուցակները:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 04.08.2014, թիվ 34-Ն | 01.01.2015, թիվ 24-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|