| 
 «Վավերացնում եմ»   | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2006 թվականի N 56-Ն
ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ԱՅԴ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 09.08.12 N 1014-Ն)
1. Առանձին մասնագիտություններով փրկարարական ծառայության ընդունվելու տարիքը սահմանել`
ա) վարորդների հաստիք` մինչև 42 տարեկան` համապատասխան տրանսպորտային միջոց վարելու վարորդական իրավունքի վկայականի առկայության դեպքում.
բ) բժշկի հաստիք` մինչև 45 տարեկան` պաշտոնի անձնագրի «Գիտելիքներ և հմտություններ» բաժնի պահանջներին համապատասխան` բարձրագույն բժշկական կրթություն.
գ) (ենթակետն ուժը կորցրել է 09.08.12 N 1014-Ն)
(1-ին կետը փոփ. 09.08.12 N 1014-Ն)
2. (կետն ուժը կորցրել է 09.08.12 N 1014-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
(որոշումը փոփ. 21.08.08 N 1042-Ն, 09.08.12 N 1014-Ն)
| 
 
  | 
 Ա. Մարգարյան  | 
| 
 
  |