ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2012 թվականի N 1285-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «2010-2015 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը, իմունականխարգելման առաջնահերթ միջոցառումների ցանկը, իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի կազմը, պատվաստումների ազգային օրացույցը, պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականի ձևը և իմունականխարգելման ազգային ծրագրի խնդիրները և ակնկալվող արդյունքները հաստատելու մասին» N 46-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Սահմանել, որ պատվաստումների ազգային օրացույցում պնևմոկոկային վարակի դեմ պատվաստումներն իրականացվելու են 2013 թվականի հոկտեմբերից։».
2) որոշման N 3 հավելվածում`
ա. «ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական» բառերը փոխարինել «ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար» բառերով,
բ. «ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ» բառերը փոխարինել «ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ» բառերով,
գ. «ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար)» բառերից հետո հավելվածը լրացնել հետևյալ բառերով.
«ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական
ծրագրերի և որակի կառավարման վարչության պետ
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական
վարչության պետ».
3) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
 2012 թ. հոկտեմբերի 12 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1285-Ն որոշման  | 
| 
 «Հավելված N 4ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 46-Ն որոշման  | 
ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑԸ
| 
 Պատվաստանյութի անվանումը  | 
 Պատվաստման հերթական դեղաչափը  | 
 Պատվաստման ժամկետը  | 
| 
 ԲՑԺ  | 
 1  | 
 ծնվելուց հետո 0-48 ժամվա ընթացքում  | 
| 
 ՎՀԲ  | 
 1  | 
 ծնվելուց հետո 0-24 ժամվա ընթացքում  | 
| 
 ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ  | 
 1  | 
 6-շաբաթական (1.5 ամսական)  | 
| 
 2  | 
 12-շաբաթական (3 ամսական)  | |
| 
 ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ  | 
 3  | 
 18-շաբաթական (4.5 ամսական)  | 
| 
 ԿԿԽ  | 
 1  | 
 12 ամսական  | 
| 
 ԱԿԴՓ  | 
 1  | 
 18 ամսական  | 
| 
 ՕՊՎ  | 
 4  | 
 18 ամսական  | 
| 
 ԱԴՓ-Մ  | 
 1  | 
 6 տարեկան  | 
| 
 ՕՊՎ  | 
 5  | 
 6 տարեկան  | 
| 
 ԿԿԽ  | 
 2  | 
 6 տարեկան  | 
| 
 ԱԴՓ-Մ  | 
 2  | 
 15-16 տարեկան  | 
| 
 3  | 
 26-30 տարեկան  | |
| 
 4  | 
 36-40 տարեկան  | |
| 
 5  | 
 46-50 տարեկան  | |
| 
 6  | 
 56-60 տարեկան  | 
  | 
»: | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|