Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Инкорпорация (11.08.1995-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Подписан
Հայաստանի Հանրապետություն
Дата подписания
09.09.1994
Дата вступления в силу
11.08.1995

Հ Ա Մ Ա  Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Չեռնոբիլյան և այլ ռադիացիոն աղետների ու վթարների, ինչպես նաև միջուկային փորձարկումների արդյունքում ռադիացիայի ներգործությանը ենթարկված քաղաքացիների սոցիալական պաշտպանության և առողջության պահպանության մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները (այսուհետ` Կողմեր),

ելնելով Չեռնոբիլյան և այլ ռադիացիոն աղետների ու վթարների, ինչպես նաև միջուկային փորձարկումների արդյունքում ռադիացիայի ներգործությանը ենթարկված քաղաքացիների (այսուհետ` ռադիացիայի ներգործությանը ենթարկված քաղաքացիներ (անձինք)) իրավունքների և առողջության պաշտպանության անհրաժեշտությունից,

գիտակցելով, որ յուրաքանչյուր Կողմ անմիջական պատասխանատվություն է կրում ռադիացիայի ներգործությանը ենթարկված իր քաղաքացիների սոցիալական պաշտպանության և առողջության պահպանության համար,

ճանաչելով ռադիացիայի ներգործությանը ենթարկված քաղաքացիների վնասի, նյութական ու բարոյական կորուստների փոխհատուցման իրավունքը,

ձգտելով ռադիացիայի ներգործությանը ենթարկված քաղաքացիների առողջության պահպանության և սոցիալական պաշտպանության համար գործողությունների համաձայնեցմանը,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Կողմերը, լիովին ինքնուրույնություն ունենալով ռադիացիայի ներգործությանը ենթարկված քաղաքացիների սոցիալական պաշտպանության, նրանց առողջության պահպանության հիմնախնդիրների լուծման հարցերում, համաձայնեցնում են իրենց գործողությունները, որոնք վերաբերում են այդ անձանց առողջության պահպանության և սոցիալական պաշտպանության անհրաժեշտ հիմնական մակարդակի ապահովմանը:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերը.

մշակում են սկզբունքներ և չափանիշներ ռադիացիայի ներգործությանը ենթարկված անձանց կարգավիճակը սահմանելու համար, այդ անձանց, ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքում նրանց ընտանիքների անդամների համար ապահովում են սոցիալական պաշտպանության, առողջության վերականգնման և պահպանության փոխհամաձայնեցված հիմքեր,

համադրում են մոտեցումները Չեռնոբիլյան և այլ ռադիացիոն աղետների ու վթարների, ինչպես նաև միջուկային փորձարկումների հետևանքների հետ հիվանդությունների ու հաշմանդամության պատճառական կապի սահմանման համար,

միջոցառումներ են իրականացնում բժշկական, սանատորաառողջարանային, առողջարանային և այլ հաստատությունների ու կազմակերպությունների գործունեության արտոնյալ մեխանիզմի ստեղծման համար, որոնք անմիջապես ապահովում են ռադիացիայի ներգործությանը ենթարկված անձանց առողջության պահպանությանն ուղղված միջպետական խնդիրների լուծումը,

համադրում են այդ դասերի քաղաքացիների համար բժշկական և առողջարանային միջոցառումներ` ազգային մասնագիտացված հաստատությունների ու կազմակերպությունների հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործման նպատակներով,

միջոցներ են ձեռնարկում ռադիացիայի ներգործությանը ենթարկված անձանց փոխհատուցման և արտոնությունների իրավունքը կարգավորող օրենսդրության միասնականացման համար,

իրականացնում են իրենց տրամադրության տակ գտնվող տեղեկատվության անհատույց փոխանակում, որը վերաբերում է Չեռնոբիլյան և այլ ռադիացիոն աղետների ու վթարների, ինչպես նաև միջուկային փորձարկումների հետևանքներին:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Սույն Համաձայնագրի իրականացմանն ուղղված ջանքերի համակարգման նպատակով Կողմերն իրենց լիազոր ներկայացուցիչներից ստեղծում են միջպետական մարմին:

Այդ մարմնի գործունեությունը կարգավորվում է Կանոնակարգով, որը հաստատում է Համագործակցության Կառավարությունների ղեկավարների Խորհուրդը:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Սույն Համաձայնագրի իրականացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների լուծման համար ռեսուրսների համախմբման գործում փոխադարձ օգնություն ցուցաբերելու նպատակներով` Կողմերը կարող են ձևավորել հատուկ հիմնադրամներ:

Հատուկ հիմնադրամների ձևավորման և օգտագործման կարգը սահմանվում է շահագրգիռ Կողմերի միջև կնքվող առանձին համաձայնագրով:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Կողմերը խորհրդակցություններ կանցկացնեն և կհամակարգեն իրենց գործողությունները միջազգային համագործակցությունում, ինչպես նաև ռադիացիայի ներգործությանը ենթարկված անձանց համար միջազգային մարդասիրական օգնության օգտագործման բնագավառում:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում նրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ մասնակից պետությունների ներպետական ընթացակարգերի կատարումը հավաստող երեք Կողմերի ծանուցումները ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Սույն Համաձայնագիրը բաց է նրա նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար` միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին փոխանցելու միջոցով:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ հինգ տարի ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրը կարող է հայտարարել սույն Համաձայնագրից դուրս գալու իր մտադրության մասին` համապատասխան ժամանակաշրջանի ավարտից առնվազն վեց ամիս առաջ այդ մասին ավանդապահին գրավոր ծանուցելու միջոցով:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1994 թվականի սեպտեմբերի 9-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1995 թվականի օգոստոսի 11-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան