Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Тип
Инкорпорация (30.01.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2012.12.28/14(22)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
01.07.2011
Дата подписания
01.07.2011
Дата вступления в силу
30.01.2012

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ և ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏԻ ՄԻՋև` 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԵՐևԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ և ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏԻ ՄԻՋև ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ուկրաինայի Նախարարների կաբինետը, այսուհետ՝ Կողմեր, համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ուկրաինայի Նախարարների կաբինետի միջև 1999 թվականի հոկտեմբերի 5-ին Երևան քաղաքում ստորագրված՝ կառավարական կապի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Իրավասու մարմիններ» - Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն և Ուկրաինայի հատուկ կապի ու տեղեկատվության պաշտպանության պետական ծառայություն։

 

Հոդված 2

 

Սույն Արձանագրությունը հանդիսանում է 1999 թ. հոկտեմբերի 5-ին Երևան քաղաքում կնքված՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ուկրաինայի Նախարարների կաբինետի միջև կառավարական կապի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի անբաժանելի մասը։

 

Հոդված 3

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

Կատարված է Կիև քաղաքում 2011թ. հուլիսի 1-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են։

Արձանագրության մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում Կողմերը կդիմեն ռուսաց լեզվով շարադրված տեքստին։

 

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2012 թ. հունվարի 30-ին