«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 հունվարի 2013 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
| 25 դեկտեմբերի 2012 թ. ք. Երևան | N 630-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԳՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1039-Ն որոշմամբ հաստատված բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգի 6-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում կատարել հետևյալ լրացումները.
1) անվանացանկի 1-ին բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
| 1.207 | Պիրինեկս | քլորպիրիֆոս | 480 | խտացված էմուլսիա | 
| 1.208 | Մեթոմեքս | մեթոմիլ | 200 | լուծվող խտանյութ | 
| 1.209 | Պեռֆեկտո | իմիդակլոպրիդ+լյամբդա ցիհալոտրին | 125+50 | խտացված կախույթ | 
| 1.210 | Բոքս | լուֆենուրոն | 50 | էմուլսիայի խտածո | 
| 1.211 | Դեցիմին | դելտամետրին | 25 | խտացված էմուլսիա | 
| 1.212 | Վերտամեկտին | աբամեկտին | 18 | խտացված էմուլսիա | 
| 1.213 | Ուլտիմատում | քլորպիրիֆոս+ցիպերմետրին | 500+50 | խտացված էմուլսիա | 
2) անվանացանկի 4-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետով.
| 4.003 | Նեմակուր | ֆենամիֆոս | 400 | խտացված էմուլսիա | 
3) անվանացանկի 6-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
| 6.168 | Քուանտում ՄԶ | մանկոցեբ+դիմետոմորֆ | 600+90 | ջրում դիսպերսվող գրանուլ | 
| 6.169 | Շավիտ Ֆ | ֆոլպետ+տրիադիմենոլ | 700+20 | ջրում լուծվող հատիկ | 
| 6.170 | Նիմրոդ | բուպրիմատ | 250 | խտացված էմուլսիա | 
| 6.171 | Օրիուս | տեբուկոնազոլ | 250 | խտացված էմուլսիա | 
| 6.172 | Բորդոֆլով | բորդոյան խառնուրդ | 124 | խտացված կախույթ | 
| 6.173 | Բամպեր Սուպեր | պրոպիկոնազոլ+պրոքլորազ | 90+400 | խտացված էմուլսիա | 
| 6.174 | Կուրամե | պղնձի քլորօքսիդ+ցիմօքսանիլ | 250+40 | ջրում դիսպերսվող հատիկ | 
| 6.175 | Ֆավորիտ | պրոպինեբ | 700 | թրջվող փոշի | 
| 6.176 | Կորուս | ցիպրոդինիլ | 750 | ջրում դիսպերսվող հատիկ | 
4) անվանացանկի 8-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետով.
| 8.121 | Լեոպարդ | խիզալոֆոպ-Պ-Էթիլ | 500 | խտացված էմուլսիա | 
| Ա. Բախչագուլյան |