ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունվարի 2013 թվականի N 13-Ն
«ՈՍՏԻԿԱՆ» ԵՎ «ՈՍՏԻԿԱՆ ՍՊԱ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել «Ոստիկան» և «Ոստիկան սպա» մասնագիտական որակավորում չունեցող քաղաքացիներին ոստիկանությունում պաշտոնի նշանակելու համար առանձին մասնագիտությունների, մասնագիտական կրթության որակավորման աստիճանների և պաշտոնների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի 2-16-րդ, 21-րդ, 22-րդ և 25-28-րդ կետերում նշված պաշտոններում կարող են նշանակվել նաև «Ոստիկանության բակալավր» որակավորմամբ մասնագիտական կրթություն ստացած քաղաքացիները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 2013 թ. հունվարի 14 | 
| Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 13-Ն որոշման | 
Ց Ա Ն Կ
«ՈՍՏԻԿԱՆ» ԵՎ «ՈՍՏԻԿԱՆ ՍՊԱ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
| NN | Պաշտոնի անվանումը | Ոստիկանությունում պաշտոնի նշանակելու համար առանձին մասնագիտությունները | Մասնագիտական կրթության որակավորման աստիճանները | 
| Ոստիկանության միջին խումբ | |||
| 1. | Քննչական ծառայության պաշտոններ | իրավագիտություն | առնվազն բակալավր | 
| 2. | Հետաքննության ծառայության պաշտոններ | իրավագիտություն | առնվազն բակալավր | 
| 3. | Ներքին անվտանգության ծառայության պաշտոններ | իրավագիտություն | առնվազն բակալավր | 
| 4. | Օպերատիվ ծառայության պաշտոններ (կենտրոնական ապարատում) | իրավագիտություն, հոգեբանություն | առնվազն բակալավր | 
| 5. | Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գծով պաշտոններ (կենտրոնական ապարատում) | իրավագիտություն, քիմիական տեխնոլոգիաներ, դեղագործական քիմիա | առնվազն բակալավր | 
| 6. | Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի գծով պաշտոններ (կենտրոնական ապարատում) | կիրառական մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա, էլեկտրոնային տեխնիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տեղեկատվական անվտանգություն, ավտոմատացում և կառավարում, իրավագիտություն | առնվազն բակալավր | 
| 7. | Մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի գծով պաշտոններ (կենտրոնական ապարատում) | իրավագիտություն, տնտեսագիտություն և կառավարում, արվեստաբանություն (ըստ տեսակների), թատերագիտություն | առնվազն բակալավր | 
| 8. | Ֆինանսական և տնտեսական ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի գծով պաշտոններ (կենտրոնական ապարատում) | տնտեսագիտություն և կառավարում, աշխատանքի տնտեսագիտություն, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, ֆինանսներ, հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի), կոմերցիա, իրավագիտություն | առնվազն բակալավր | 
| 9. | Հատուկ նշանակության և արագ արձագանքման ստորաբաժանումների պաշտոններ (կենտրոնական ապարատում) | ֆիզիկական կուլտուրա և սպորտ, իրավագիտություն | առնվազն բակալավր | 
| 10. | Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների դեմ պայքարի գծով պաշտոններ (կենտրոնական ապարատում) | իրավագիտություն, մանկավարժություն, հոգեբանություն | առնվազն բակալավր | 
| 11. | Շտաբներ | իրավագիտություն, ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա, տնտեսագիտության տեսություն, քաղաքագիտություն | առնվազն բակալավր | 
| 12. | Վերլուծության գծով պաշտոններ | իրավագիտություն, վիճակագրություն, սոցիոլոգիա | առնվազն բակալավր | 
| 13. | Միջազգային համագործակցության գծով պաշտոններ | իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, օտար լեզու և գրականություն, թարգմանչական գործ | առնվազն բակալավր | 
| 14. | Հերթապահ ծառայության պաշտոններ (կենտրոնական ապարատում) | իրավագիտություն, ռադիոտեխնիկա և կապ | առնվազն բակալավր | 
| 15. | Կադրային և անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով պաշտոններ | իրավագիտություն, հոգեբանություն, կառավարում, սոցիոլոգիա | առնվազն բակալավր | 
| 16. | Մարտական և ֆիզիկական պատրաստականության գծով պաշտոններ | ֆիզիկական կուլտուրա և սպորտ | առնվազն բակալավր | 
| 17. | Իրավաբանական ծառայության պաշտոններ | իրավագիտություն | առնվազն բակալավր | 
| 18. | Ֆինանսական ծառայության պաշտոններ | տնտեսագիտություն և կառավարում, աշխատանքի տնտեսագիտություն, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, ֆինանսներ, հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի), կոմերցիա, շուկայաբանություն (մարքեթինգ), իրավագիտություն | առնվազն բակալավր | 
| 19. | Ներքին աուդիտի ծառայության պաշտոններ | տնտեսագիտություն և կառավարում, ֆինանսներ, հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի), վիճակագրություն, կառավարման տեղեկատվական համակարգեր, տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն և ճարտարապետություն | |
| 20. | Տնտեսական ծառայության պաշտոններ | տնտեսագիտություն և կառավարում, ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձագիտություն, շուկայաբանություն (մարքեթինգ), կոմերցիա, իրավագիտություն, հրատարակչական գործ և պոլիգրաֆիա | առնվազն բակալավր | 
| 21. | Ինֆորմացիոն և համակարգչային համակարգեր կիրառող, ծրագրային ապահովում և տեխնիկական սպասարկում իրականացնող ծառայության պաշտոններ | կիրառական մաթեմատիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տեղեկատվական անվտանգություն, ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա, էլեկտրոնային տեխնիկա, ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա, կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա, կառավարման տեղեկատվական համակարգեր, իրավագիտություն | առնվազն բակալավր | 
| 22. | Փորձաքրեագիտական ծառայության պաշտոններ | իրավագիտություն, ֆիզիկա, քիմիա, մեխանիկա, տնտեսագիտություն և կառավարում, հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի), կենսաբանություն, կենսատեխնոլոգիա, քիմիական տեխնոլոգիաներ, դեղագործական քիմիա, դեղագիտություն, գյուղատնտեսական հումքի պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում, անասնաբուժական-սանիտարական փորձաքննություն, սննդամթերքի տեխնոլոգիա, մաթեմատիկա, կիրառական մաթեմատիկա, մաթեմատիկա: Համակարգչային գիտություններ, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա, ինֆորմատիկա (տեղեկաբանություն), տեղեկատվական տեխնոլոգիաներ, տեղեկատվական անվտանգություն, էլեկտրոնային տեխնիկա, ռադիոտեխնիկա և կապ, ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա, գյուղատնտեսական մեքենաներ, տրակտորներ և ավտոմոբիլներ, գյուղատնտեսական մեքենաներ և սարքավորումներ, փոխադրումների կազմակերպումն ու կառավարումն ագրոպարենային համակարգում, տրանսպորտային ուղիների, միջոցների, շինարարություն, կառավարում և դրանց շահագործում, փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում, փիլիսոփայություն, հոգեբանություն, հայոց լեզու և գրականություն, լեզվաբանություն, հրատարակչական գործ և պոլիգրաֆիա, կերպարվեստ և գծագրություն, մշակութաբանություն, արվեստաբանություն (ըստ տեսակների), կերպարվեստի պատմություն և տեսություն, տնտեսագիտության տեսություն, ֆինանսներ, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (ըստ ճյուղերի), ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձաքննություն, շուկայաբանություն (մարքեթինգ), անշարժ գույքի փորձաքննություն և կառավարում, ապահովագրական գործ, հողագիտություն, կենսաֆիզիկա, կենսաքիմիա, հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրանքի տեխնոլոգիա, խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն, պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա, մսի և մսամթերքի տեխնոլոգիա, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա, ձկան և ձկնամթերքի տեխնոլոգիա, մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա, կաշվի և մորթու տեխնոլոգիա, տեքստիլ և թեթև արդյունաբերության արտադրատեսակների տեխնոլոգիա | առնվազն բակալավր | 
| 23. | Կապի ծառայության պաշտոններ | ռադիոտեխնիկա և կապ, հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում, ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա, էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա և էլեկտրատեխնոլոգիաներ, կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա, ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա տեղեկատվական անվտանգություն | առնվազն բակալավր | 
| 24. | Լրատվական ծառայության պաշտոններ | իրավագիտություն, լրագրություն, հասարակայնության հետ կապեր, հայոց լեզու և գրականություն, ռեժիսուրա, օպերատորություն, կինոարվեստ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, թարգմանչական գործ | առնվազն բակալավր | 
| 25. | Հասարակական կարգի ապահովման (պրոֆիլակտիկա) ծառայության պաշտոններ (կենտրոնական ապարատում) | իրավագիտություն, ֆիզիկական կուլտուրա և սպորտ | առնվազն բակալավր | 
| 26. | Անձնագրային և վիզաների ծառայության պաշտոններ | իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, օտար լեզու և գրականություն, թարգմանչական գործ | առնվազն բակալավր | 
| 27. | Ճանապարհային ոստիկանության ծառայության պաշտոններ (կենտրոնական ապարատում) | իրավագիտություն, փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում, տրանսպորտային ուղիների, միջոցների, շինարարություն, կառավարում և դրանց շահագործում | առնվազն բակալավր | 
| 28. | Քարտուղարության պաշտոններ | գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ, իրավագիտություն | առնվազն բակալավր | 
| 29. | Բժշկական ծառայության պաշտոններ | բուժական գործ, ստոմատոլոգիա, դեղագիտություն, բուժական գործ զինված ուժերում | առնվազն բակալավր | 
| 30. | Պրոֆեսորադասախոսական և կրթական գործընթացների կազմակերպման ծառայության պաշտոններ | ոստիկանության ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված առարկաների ցանկում ընդգրկված մասնագիտություններ, կրթության կազմակերպում | առնվազն բակալավր | 
| Ոստիկանության կրտսեր խումբ | |||
| 31. | Կադրային և անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով պաշտոններ | առնվազն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որևէ մասնագիտություն | առնվազն արհեստավոր | 
| 32. | Քարտուղարության, հաշվառման և վերլուծության գծով պաշտոններ | առնվազն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որևէ մասնագիտություն | առնվազն արհեստավոր | 
| 33. | Ինֆորմացիոն և համակարգչային համակարգեր կիրառող, ծրագրային ապահովում և տեխնիկական սպասարկում իրականացնող ծառայության պաշտոններ | առնվազն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որևէ մասնագիտություն | առնվազն արհեստավոր | 
| 34. | Կրթահամալիրի տնտեսական և ֆինանսական ծառայության պաշտոններ | առնվազն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որևէ մասնագիտություն | առնվազն արհեստավոր | 
| 35. | Կապի ծառայության պաշտոններ | առնվազն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որևէ մասնագիտություն | առնվազն արհեստավոր | 
| 36. | Բժշկական ծառայության պաշտոններ | առնվազն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որևէ մասնագիտություն | առնվազն արհեստավոր | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 11.01.2018, N 9-Ն | 03.02.2018, N 13-Ն | |
| 23.07.2015, N 807-Ն | 15.08.2015, N 13-Ն | |
| 08.07.2015, N 744-Ն | 16.07.2015, N 13-Ն | |
| 25.04.2013, N 422-Ն | 09.05.2013, N 13-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|