«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 փետրվարի 2013 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
| 11 փետրվարի 2013 թ. ք. Երևան | N 42-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1039-Ն որոշմամբ հաստատված բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգի 6-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում կատարել հետևյալ լրացումները.
1) անվանացանկի 1-ին բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
| 1.214 | Մաքսի Կարբ | ֆենօքսիկարբ | 250 | ջրում դիսպերսվող հատիկներ | 
| 1.215 | Սանի | թիամետոկսամ | 250 | ջրում լուծվող հատիկներ | 
| 1.216 | Ատլետիկ | պիրիմիֆոս-մեթիլ | 500 | էմուլսիայի խտածո | 
| 1.217 | Տաբու | իմիդակլոպրիդ | 500 | ջրում լուծվող կոնցենտրատ | 
| 1.218 | Բրեյկ | լյամբդա-ցիհալոտրին | 100 | միկրոկապսուլացված կախույթ | 
| 1.219 | Բլոկ | լուֆենուրոն | 50 | էմուլսիայի խտածո | 
2) անվանացանկի 6-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
| 6.177 | Կոլոսալ Պռո | պրոպիկոնազոլ+տեբուկոնազոլ | 300+200 | միկրո-էմուլսիա խտածո | 
| 6.178 | Սանռայս | ցիպրոդինիլ | 750 | ջրում դիսպերսվող հատիկներ | 
| 6.179 | Պերֆեկտ Սուպեր | պրոպիկոնազոլ+ցիպրոկոնազոլ | 250+80 | էմուլսիայի խտածո | 
| 6.180 | Կվադրո | ազօքսիստրոբին | 250 | խտացված կախույթ | 
| 6.181 | Բրավո | տրիֆլօքսիստրոբին | 500 | ջրում դիսպերսվող հատիկներ | 
3) անվանացանկի 8-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
| 8.122 | Իդեալ | ֆենօքսապրոպ-Պ-էթիլ+ մեֆենպիր դիէթիլ անտիդոտ | 69+75 | ջրայուղային էմուլսիա | 
| 8.123 | Կամբա Սուպեր | 2.4 Դ+Դիկամբա | 344+120 | ջրային լուծույթ | 
| Ա. Բախչագուլյան |