«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 մարտի 2013 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
| 4 մարտի 2013 թ. ք. Երևան | N 76-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1039-Ն որոշմամբ հաստատված բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգի 6-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) անվանացանկի 1-ին բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
| 1.220 | Դելիգենտ | տրիամետօքսամ | 250 | թրջվող փոշի | 
| 1.221 | Թանրեկ | իմիդակլոպրիդ | 200 | ջրում լուծվող կոնցենտրատ | 
| 1.222 | Շարպեյ | ցիպերմետրին | 250 | խտացված էմուլսիա | 
| 1.223 | Սեմպաի | էսֆենվալերատ | 50 | էմուլսիայի խտածո | 
| 1.224 | Աստռա | պիրիպռոքսիֆեն | 100 | էմուլսիայի խտածո | 
| 1.225 | Ռակ 1+2 | դոդեցենիլ ացետատ +  | 500 հատ  | հեղուկ | 
2) անվանացանկի 5-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետով.
| 5.012 | Սորկիլ-Գ | դիֆենակում | 0.05 | հատիկներ | 
3) անվանացանկի 6-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
| 6.182 | Վիլպրոնեբ | պրոպինեբ | 700 | թրջվող փոշի | 
| 6.183 | Վիլպռոկարբ | պրոպամոկարբ հիդրոքլորիդ | 722 | ջրային լուծույթ | 
| 6.184 | Ազոգոլդ | ազօքսիտրոբին | 250 | խտացված խառնուրդ | 
| 6.185 | Վերտիգոլդ | իպրոդիոն | 500 | թրջվող փոշի | 
| 6.186 | Կուպերվալ | բորդոյան խառնուրդ | 200 | թրջվող փոշի | 
4) անվանացանկի 8-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետով.
| 8.124 | Վիլզոֆոպ | խիզալոֆոպ-Պ-էթիլ | 51.6 | խտացված էմուլսիա | 
5) անվանացանկի 6-րդ բաժնի «6.166» կետում «Պերգադո Մ» բառերը փոխարինել «Պերգադո Cu» բառերով:
| Ա. Բախչագուլյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|