Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-76-Ն
Տիպ
Հրամանագիր
Тип
Инкорпорация (03.05.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.05.02/23(963) Հոդ.372
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
17.04.2013
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
17.04.2013
Дата вступления в силу
03.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 5-ՐԴ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ» TF 013529 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ որոշում եմ.

1. Հաստատել 2012 թվականի նոյեմբերի 15-ին և 2013 թվականի մարտի 14-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ազգային կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների ծրագրի վերանայում և Հայաստանում կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի վերաբերյալ 5-րդ ազգային զեկույցի պատրաստման ծրագիր» TF 013529 դրամաշնորհի համաձայնագիրը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 17

Երևան

ՆՀ-76-Ն