Գլխավոր տեղեկություն
Номер
N 253-Ա
Տիպ
Հրաման
Тип
Инкорпорация (07.06.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.08.01/24(468) Հատուկ բաժին
Принят
Տրանսպորտի և կապի նախարար
Дата принятия
06.06.2013
Подписан
Տրանսպորտի և կապի նախարար
Дата подписания
06.06.2013
Дата вступления в силу
07.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

6 հունիսի 2013 թ.

ք. Երևան

N 253-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 2-րդ, 7-րդ և 10-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2013 թվականի մայիսի 31-ի N 14/13 եզրակացությունը.

 1. Կասեցնել ներքոհիշյալ կազմակերպություններին տրամադրված լիցենզիաների գործողությունը մինչև խախտման պատճառի վերացումը.

1) «ՍՈՆԱ ՏԱԹԵՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 00162 լիցենզիան 2013 թվականի մայիսի 8-ից:

2) «ՏԱՔՍԻ ՏՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 00170 լիցենզիան 2013 թվականի մայիսի 8-ից:

3) «ՖՈՐՏ ԲՈՅԱՐԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 00180 լիցենզիան 2013 թվականի մայիսի 8-ից:

4) Անհատ ձեռնարկատեր ԷԴՈՒԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 00189 լիցենզիան 2013 թվականի մայիսի 8-ից:

2. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետին:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Գ. Բեգլարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան