Գլխավոր տեղեկություն
Номер
N 1444-Ա
Տիպ
Հրաման
Тип
Инкорпорация (30.05.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.09.26/53(993) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
29.05.2013
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
29.05.2013
Дата вступления в силу
30.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

29 մայիսի 2013 թ.

ք. Երևան

N 1444-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՏՈՒԿ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Հատուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 16.05.2013թ. դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2003 թվականի նոյեմբերի 26-ին «Հատուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000387 լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) ընդունել ի գիտություն «Հատուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության լիցենզիայի բնօրինակի կորստյան վերաբերյալ ընկերության տնօրենի կողմից ներկայացված տեղեկությունը (հիմք` «Հայաստանի Հանրապետություն» շաբաթաթերթի 2013 թվականի մայիսի 16-ի թիվ 90 համարում տպագրված հայտարարություն).

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 

Դ. Դումանյան