Գլխավոր տեղեկություն
Номер
N 1882-Ա
Տիպ
Հրաման
Тип
Инкорпорация (10.07.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.09.04/26(470).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
09.07.2013
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
09.07.2013
Дата вступления в силу
10.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 հուլիսի 2013 թ.

ք. Երևան

N 1882-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԳՅՈՒՄՐՈՒ «ՍԱՄԱՐԻԹԵՐ» ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2013 թվականի հունիսի 25-ին ներկայացված դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. «Գյումրու «Սամարիթեր» հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը 2003 թվականի օգոստոսի 12-ին (Կ-XX-000214) տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիան վերաձևակերպել «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն անվամբ:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիայի վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 

Դ. Դումանյան