Basic information
Number
N 883-Ա
Type
Որոշում
Act type
Исходный акт (27.08.2013-по сей день)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
22.08.2013
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ
Signing date
26.08.2013
Effective date
27.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2013 թվականի N 883-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` «Նիսսան Սաննի» մակնիշի` 5800.0 հազ. դրամ սկզբնական արժեքով և 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ 4524.0 դրամ մնացորդային արժեքով (թողարկման տարեթիվը` 2010 թվական, նույնացման համարը` KNMCC42H7AP777184, շարժիչի համարը` OG16298770P) տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին:

2. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` «Շկոդա Օկտավիա» մակնիշի` 8000.0 հազ. դրամ սկզբնական արժեքով և 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ 3902.8 դրամ մնացորդային արժեքով (թողարկման տարեթիվը` 2008 թվական, նույնացման համարը` TMBCB21ZX82236669, շարժիչի համարը` BLF450888) տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ պետական հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի և «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

2013 թ. օգոստոսի 26

Երևան

 

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation