Գլխավոր տեղեկություն
Номер
N 31
Տիպ
Քաղվածք
Тип
Инкорпорация (12.08.2013-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.08.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.08.2013
Дата вступления в силу
12.08.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

8 օգոստոսի 2013 թվականի N 31

 

23. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ («IWRM/ԱԽՈՒՐՅԱՆ ԳԵՏ» ՓՈՒԼ 2 ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԵԼԻՔ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ` 350.000 ԵՎՐՈ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ) ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով) 

 

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև ֆինանսավորման համաձայնագրի («IWRM/Ախուրյան գետ» փուլ 2 ծրագրի շրջանակներում մատուցվելիք փորձագիտական ծառայությունների համար` 350.000 եվրո գումարի չափով դրամաշնորհ)» նախագծին` համաձայն հավելվածի:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին ստորագրել սույն որոշման 1-ին կետով նախատեսված ֆինանսավորման համաձայնագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. օգոստոսի 12

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թ.

օգոստոսի 8-ի նիստի N 31

արձանագրային որոշման

 

Ֆինանսավորման համաձայնագիր

 

__________ 2013 թ.

 

Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի, Մայնի Ֆրանկֆուրտ

 

("KfW")

 

և

 

Հայաստանի Հանրապետության

 

(“Ստացող”)

 

միջև

 

սույն Ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման

 

ի դեմս Ֆինանսների նախարարության (Ֆիննախ) և

 

Ֆինանսական համաձայնագրի իրականացման համար` ի դեմս ՀՀ տարածքային կառավարման նախարարության (ՏԿՆ) ջրային տնտեսության պետական կոմիտեի (ՋՏՊԿ)

 

350000 եվրո գումարի վերաբերյալ

 

«IWRM/Ախուրյան գետ», փուլ 2 ծրագրի շրջանակներում Ստացողին մատուցվելիք փորձագիտական ծառայությունների համար, որի ֆինանսավորումը տրամադրվում է Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող հատուկ հիմնադրամով (Studien- und Beratungsfonds): Գերմանիայի կառավարության կողմից 2012 թ. նոյեմբերի 21-ին տրված լիազորագրի և Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի (ՋՏՊԿ) խնդրանքի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ սույն Ֆինանսավորման համաձայնագրի հաջորդելու է «ՀՀ կառավարության և ԳԴՀ կառավարության միջև 2012թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը, որը դեռ պետք է ստորագրվի, Ստացողը և KfW-ն սույնով կնքում են հետևյալ Ֆինանսավորման համաձայնագիրը.

 

Հոդված 1

 

Ֆինանսական օժանդակության գումարը և նպատակը

 

1.1 KfW-ն Ստացողին կտրամադրի մինչև 350000 եվրոյի ֆինանսական օժանդակություն:

 

Սույն ֆինանսական օժանդակությունը ենթակա չէ հետ վերադարձման, բացառությամբ Հոդված 3.2-ում սահմանված դեպքերի:

 

1.2 Ստացողը, պարտավոր է օգտագործել ֆինանսական օժանդակությունը բացառապես հետևյալ փորձագիտական ծառայությունների ֆինանսավորման նպատակով.

 

Իրականացնել գոյություն ունեցող ոռոգման համակարգերի համալիր տեխնիկա-տնտեսական հիմնավորման ուսումնասիրություններ Կապսի ջրամբարի գյուղատնտեսական հողերի վրա` ջրի մատչելիության բարելավման և արդյունավետ ոռոգման տեխնոլոգիաների ներդրման միջոցով արտադրության ավելացման ընդունելի հայեցակարգ մշակելու համար («Փորձագիտական ծառայություններ»): Փորձագիտական ծառայությունների մատուցումը պետք է սերտորեն համակարգված լինի «IWRM/Ախուրյան գետ», փուլ 1-ի տեխնիկա-տնտեսական հիմնավորման ուսումնասիրության (BMZ-No.2012 66956) վերլուծությունների և արդյունքների հետ, որն իրականացվելու է Ստացողի և KfW-ի միջև 2012 թ. մայիսի 2-ին կնքած Ֆինանսական համաձայնագրով:

 

1.3 Ստացողը պարտավոր է ամբողջովին և ժամանակին վճարի համաֆինանսավորման իր մասը: KfW-ի հարցման դեպքում Ստացողը պետք է ապացույցներ ներկայացնի այս առումով համապատասխան ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ:

 

1.4 Ստացողի կողմից վճարվելիք հարկերը և այլ պետական տուրքերը, ինչպես նաև ներմուծման տուրքերը չպետք է ֆինանսավորվեն սույն ֆինանսական օժանդակության միջոցներից:

 

Հոդված 2

 

Հատկացումներ

 

2.1 Ստացողը սույնով լիազորում է KfW-ին սույն ֆինանսական օժանդակության միջոցներից միջանկյալ և վերջնական վճարումներ կատարել խորհրդատուին: Այդ վճարումները պետք է կատարվեն մատուցված փորձագիտական ծառայությունների ընթացքին համաձայն` KfW-ին ներկայացրած հաշիվ-ապրանքագրերի բնօրինակների հիման վրա (կրկնօրինակը` Ստացողին) և համաձայն Ստացողի` ի դեմս ՀՀ ՏԿՆ ՋՏՊԿ-ի և խորհրդատուի միջև կնքվելիք պայմանագրի: Ստացողի տրամադրած սույն լիազորագիրը կհամարվի խնդրագիր` վերոնշյալ բոլոր վճարումների կատարման համար:

 

2.2 Այլ արտարժույթով կատարված վճարումների դեպքում (“Արտարժույթ”), KfW-ն Ստացող կողմի ծախսը կհաշվարկի եվրոյով, ինչպես որ այն արտարժույթի գնման համար տրամադրվել էր KfW-ի կողմից` ներառյալ չկանխատեսված ծախսերը:

 

2.3 KfW-ն պատասխանատվություն չի կրում բանկային հաստատությունների պատճառով հատկացումների փոխանցումների կամ KfW-ի կողմից կատարվող որևէ փոխանցման ուշացման համար: Եթե ուշացումը տեղի է ունեցել KfW-ի մեղքով, ապա KfW-ն պարտավոր է վճարել միայն հաշվեգրված տոկոսները:

 

2.4 KfW-ն իրավունք ունի հրաժարվել հատկացումներ կատարելուց 2014 թ.-ի դեկտեմբերի 31-ից հետո:

 

2.5 Խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրում պետք է ներառվի մի դրույթ, համաձայն որի Ստացողի հաշվին փոխանցվող ցանկացած վճարում, երաշխիք կամ նման վճար, ինչպես նաև ցանկացած ապահովագրական վճար պետք է կատարվի KfW-ի հետևյալ հաշվեհամարին` 38 000 000 00 (IBAN: DE53 5002 0400 3800 0000 00), Մայնի Ֆրանկֆուրտ (BIC: KFWIDEFF; BLZ 500 204 00), որտեղից էլ KfW-ն սույն վճարումները կփոխանցի Ստացողի հաշվին:

 

Հոդված 3

 

Վճարումների և հատկացումների կասեցում

 

3.1 KfW-ն կարող է կասեցնել վճարումները միայն այն դեպքում, եթե

 

ա) Ստացողը չի կատարում KfW-ի հանդեպ ունեցած իր պարտավորությունները ժամանակին վճարումներ կատարելու առումով,

 

բ) խախտվել են սույն համաձայնագրով նախատեսված պարտականությունները,

 

գ) Ստացողը` ի դեմս ՋՏՊԿ-ի, չի կարող ապացուցել, որ հատկացված գումարները ծախսվել են նպատակայնորեն,

 

դ) ի հայտ են եկել արտակարգ հանգամանքներ, որոնք խանգարում կամ լրջորեն վտանգում են փորձագիտական ծառայությունների նպատակի իրականացումը,

 

ե) խախտվել, դադարեցվել կամ չեղյալ է համարվել Ստացողի` ի դեմս ՋՏՊԿ-ի և Խորհրդատուի միջև կնքվելիք խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիրը:

 

3.2 Եթե առկա է հոդված 3.1-ի բ) կամ գ) կետերում նշված որևէ իրավիճակ և այն չի շտկվել KfW-ի կողմից սահմանված ժամանակահատվածում, որը, այնուամենայնիվ, կլինի առնվազն 30 օր, ապա KfW-ն իրավունք ունի պահանջել անհապաղ հետ վերադարձնել վճարված գումարները: Հոդված 3.1-ի գ) կետի պարագայում KfW-ն կարող է պահանջել, որպեսզի Ստացողը հետ վերադարձնի այն գումարները, որոնց նպատակային ծախսումը չի կարող ապացուցել:

 

Հոդված 4

 

Ծախսեր և պետական տուրքեր

 

Ստացողը պարտավոր է վճարել սույն Համաձայնագրի կնքմանն ու կատարման հետ առնչվող բոլոր հարկերը և այլ պետական տուրքերը, որոնք կգոյանան Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից դուրս, ինչպես նաև ֆինանսական օժանդակության հատկացման հետ կապված գումարի փոխանցման և փոխանակման բոլոր ծախսերը:

 

Հոդված 5

 

Պայմանագրային հայտարարություններ և ներկայացուցչական իրավունք

 

5.1 Ֆինանսների նախարարը և նրա կողմից նշանակված անձինք, որոնք լիազորված են նրա կողմից վավերացված ստորագրության նմուշներով, կներկայացնեն Ստացողին սույն համաձայնագրի կնքման ընթացքում: ՋՏՊԿ նախագահը կամ նրա կողմից նշանակված անձինք կներկայացնեն Ստացողին սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում: Ներկայացուցչական իրավունքներն ուժի մեջ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ KfW-ն չի ստացել այդ իրավունքի դադարեցման մասին ծանուցում Ստացողի կամ, համապատասխանաբար, ՋՏՊԿ-ի` համապատասխան լիազորում ունեցող անձի կողմից:

 

5.2 Սույն համաձայնագրի փոփոխությունները կամ լրացումները` այդ թվում սույն գրավոր ձևի պահանջը, ինչպես նաև սույն Համաձայնագրի ներքո պայմանագրի կողմերի կողմից տրվող ծանուցումները և դրույթները պետք է ներկայացվեն գրավոր: Ցանկացած ծանուցում կամ հայտարարություն համարվում են ստացված, եթե հասել են համապատասխան կողմի ներքոնշյալ հասցեին կամ համապատասխան կողմի այլ հասցեին` մյուս կողմին դրա մասին ծանուցելով:

 

KfW KfW

 
 

11 11 41

60046 Մայնի Ֆրանկֆուրտ

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

Ֆաքս` +49 69 7431-2944

   
Ֆինանսների նախարարություն

Ֆինանսների նախարարություն

Մելիք Ադամյան 1

0010 Երևան

Հայաստանի Հանրապետություն

Ֆաքս` + 374 10 524282

   
ՋՏՊԿ

Ջրային տնտեսության պետական կոմիտե

Վարդանանց փող. 13ա

Երևան 0010

Հայաստանի Հանրապետություն

Ֆաքս` +374 10 540909

 

Հոդված 6

 

Փորձագիտական ծառայությունները

 

6.1 Ստացողը` ի դեմս ՋՏՊԿ-ի պարտավոր է.

 

ա) Փորձագիտական ծառայությունների իրականացումը հանձնարարել անկախ որակավորված խորհրդատուներին («Խորհրդատու»)` պահպանելով ՋՏՊԿ-ի և KfW-ի միջև համաձայնեցված փորձագիտական ծառայությունների հայեցակարգի բովանդակությունը,

 

բ) նախնական ընտրությունից և միջազգային հանրային մրցույթից հետո պայմանագիր կնքել անկախ, որակավորված խորհրդատուի հետ, որը կոնսորցիում կկազմի Հայաստանի խորհրդատուների հետ: Պայմանագիրը շնորհելիս պետք է առաջնորդվել «Զարգացող երկրների հետ ֆինանսական համագործակցության ծրագրերում խորհրդատուների նշանակման ուղեցույցով» (Հավելված 1), որը սույն համաձայնագրի անբաժան մասն է կազմում:

 

գ) ապահովել սույն փորձագիտական ծառայությունների լիարժեք ֆինանսավորում, և KfW-ի պահանջով KfW-ին տրամադրել ապացույց, որ սույն ֆինանսական օժանդակության կողմից չփոխհատուցվող ծախսերը կատարվել են,

 

դ) կատարել խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված իր պարտականությունները,

 

ե) պահել կամ պահանջել, որպեսզի պահվեն գրանցամատյաններ և գրանցումներ, որոնք պարզորոշ ցույց կտան ուսումնասիրության իրականացման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը` հստակորեն տարանջատելով սույն ֆինանսական օժանդակության միջոցներով ֆինանսավորվող ծառայությունները,

 

զ) հնարավորություն տալ KfW-ի ներկայացուցիչներին ցանկացած ժամանակ ստուգել վերոհիշյալ գրանցամատյանները, գրանցումները և փորձագիտական ծառայությունների իրականացման հետ առնչվող ցանկացած փաստաթուղթ,

 

է) KfW-ի պահանջով` KfW-ին տրամադրել փորձագիտական ծառայություններին կամ նրանց հետագա ընթացքին առնչվող ցանկացած տեղեկատվություն և հաշվետվություն,

 

ը) սեփական նախաձեռնությամբ անմիջապես տեղեկացնել KfW-ին, եթե որևէ հանգամանք խոչընդոտի կամ լրջորեն վտանգի փորձագիտական ծառայությունների իրականացումը կամ նպատակը,

 

թ) խորհրդատուի հաշվետվությունների վերաբերյալ նկատառումներ ներկայացնել կամ ընդունել դրանք` ստորագրությամբ հաստատելով, և

 

ժ) որոշումներ կայացնել բոլոր գծագրերի, հաշվետվությունների, ուսումնասիրությունների, ինչպես նաև խորհրդատուների անձնակազմում փոփոխությունների վերաբերյալ` համաձայնեցնելով դրանք KfW-ի հետ:

 

6.2 Փորձագիտական ծառայությունների ավարտից անմիջապես հետո KfW-ի պահանջով KfW-ին տրամադրել խորհրդատուների կազմած բոլոր գծագրերի, հաշվետվությունների, ուսումնասիրությունների այնքան կրկնօրինակներ, որքան KfW-ն կարող է պահանջել: KfW-ն կարող է տալ վերոնշյալ ուսումնասիրությունների գնահատականը:

 

6.3 Փորձագիտական ծառայության ֆինանսավորումից չի բխում, որ Ստացողին վերապահվում է ուսումնասիրության արդյունքում մշակված ծրագրի ֆինանսավորում ստանալու իրավունք: Ստացող կողմը պարտավոր է Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը թողնել Ֆինանսական համագործակցության ծրագրի ֆինանսավորման ընտրության հարցը:

 

Հոդված 7

 

Խորհրդատվական ծառայություններ

 

7.1 Ի թիվս այլոց, խորհրդատուի պարտականությունները ներառում են.

 

- Հավաստել գոյություն ունեցող ոռոգման համակարգերը (վիճակը, տոպոգրաֆիան, բնահողերը, կադաստրը, հողային իրավունքները, ներկայիս հողօգտագործումը, մշակաբույսերը, բերքատվությունը, ինստիտուցիոնալ կառուցվածքը, արտադրանքի իրացումը, ջրի հոսքերը և կորուստները, ջրօգտագործման իրավունքները, իրավաբանական հարցեր և այլն):

 

- Մանրամասն վերլուծել գոյություն ունեցող իրավիճակի խնդիրները (այդ թվում գոյություն ունեցող բաշխիչ համակարգը, վերանորոգում և ընդլայնում, այլընտրանքային սկզբունքներ, սնուցող համակարգեր, դաշտային ջրթողներ կամ միացումներ):

 

- Վերլուծել և մշակել համապատասխան այլընտրանքային ոռոգման տեխնիկաներ, պարզաբանել արտադրողականության, ինքնարժեքի և բարդության հարցերը:

 

- Իրականացնել թիրախային խմբերի, ինչպես նաև ծրագրի հետ առնչվող այլ խմբերի համար մանրամասն սոցիալ-տնտեսական վերլուծություն:

 

- Իրականացնել առաջարկվող ծրագրի ուղեգծի երկայնքով հողի սեփականության վերլուծություն, հողի վերցման և վերաբնակեցման անհրաժեշտության գնահատում:

 

- Իրականացնել սոցիալական և բնապահպանական ազդեցության վերլուծություն, այդ թվում` արտադրության ինտենսիֆիկացմամբ պայմանավորված հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի և օգտագործողների այլ խմբերի վրա (այդ թվում անդրսահմանային հարցեր):

 

- Ֆերմերային մոդելների հիման վրա իրականացնել ծախսերի և շահույթների վերլուծություն, տնտեսական հաշվարկներ:

 

- Որոշել մշակաբույսերի ջրի պահանջարկը նշված տարածքներում` էվապոտրանսպիրացիայի և ֆիլտրացիայի հաշվարկների հիման վրա, մշակաբույսերի տարբեր սցենարների և ոռոգման տարբեր տեխնոլոգիաների դեպքում:

 

- Շուկայական վերլուծություն (գոյություն ունեցող և ապագա հնարավորությունները):

 

Պլանավորված տեխնիկա-տնտեսական ուսումնասիրությունների ավելի մանրամասն նկարագրությունը տես Հավելված 2-ում («Տեխնիկական առաջադրանք»):

 

7.2 KfW-ին` առանց որևէ սահմանափակումների իրավունք է վերապահվում իր հայեցողությամբ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում օգտագործելու սույն Ֆինանսական օժանդակության միջոցներով ֆինանսավորված փորձագիտական ծառայությունների արդյունքները և դրան վերաբերող բոլոր փաստաթղթերը:

 

Հոդված 8

 

Այլ դրույթներ

 

8.1 Ստացողը` ի դեմս ՋՏՊԿ-ի պարտավոր է երաշխավորել, որ փորձագիտական ծառայությունների իրականացման համար պատասխանատու անձինք չեն պահանջի, թույլ չեն տա, չեն վճարի, չեն տա, չեն խոստանա կամ ընդունի ապօրինի վճարումներ կամ այլ շահ` սույն փորձագիտական ծառայությունների որևէ պայմանագրի շնորհման և սույն ֆինանսական օժանդակության միջոցներից կատարված հատկացումների առնչությամբ:

 

8.2 Սույն համաձայնագրի դրույթներից որևէ մեկի անվավեր դառնալը չի անդրադառնա մնացած դրույթների վրա: Դրա պատճառով առաջացած բացը կլրացվի սույն համաձայնագրի նպատակին համապատասխան այլ դրույթով:

 

8.3 Ստացողը չի կարող փոխանցել կամ գրավադնել սույն համաձայնագրով նախատեսված որևէ իրավունք:

 

8.4 Սույն համաձայնագիրը կարգավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդրությամբ: Կատարման վայրը Մայնի Ֆրանկֆուրտն է:

 

8.5 Սույն Համաձայնագրով սահմանված` KfW–ի և Ստացողի միջև իրավական հարաբերությունները կդադարեն վերջին հատկացումից 6 տարի հետո:

 

Կազմված է 3 բնօրինակով` անգլերեն լեզվով

 

Մայնի Ֆրանկֆուրտ

Երևան

   
____ 2013 թ. ____ 2013 թ.
   
____________________________ ____________________________
   
Գերմանիայի Վերակառուցման և զարգացման բանկ

Հայաստանի Հանրապետություն`

ի դեմս Ֆինանսների նախարարության

   

Երևան

____ 2013 թ.

 

________________________

 

 

Հայաստանի Հանրապետություն` Ի դեմս Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի

 

Հավելված 1

«Զարգացող երկրների հետ ֆինանսական համագործակցության ծրագրերում խորհրդատուների նշանակման ուղեցույց»

 

Հավելված 2

«IWRM/Ախուրյան գետ»-ի փուլ 2-ի Տեխնիկական առաջադրանք