Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
19 սեպտեմբերի 2013 թվականի N 37
33. ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ Մաքսային միությանն անդամակցելու նպատակով իրականացվելիք առաջնահերթ միջոցառումների ցանկին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ներկայացնել առաջարկություն վավերացման ենթակա միջազգային պայմանագրերի և իրավական ակտերի թարգմանության հետ կապված լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. սեպտեմբերի 20 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թ. սեպտեմբերի 19-ի նիստի N 37 արձանագրային որոշման |
Ց Ա Ն Կ
Մաքսային միությանՆ անդամակցելու նպատակով իրականացվելիք առաջնահերթ միջոցառումների
NN ը/կ Միջոցառումը Կատարողը Ժամկետը 1. Մաքսային միությանը միացման համար անհրաժեշտ Մաքսային միության շրջանակներում գործող փաստաթղթերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան իրավական դաշտի և Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված միջազգային պայմանագրերի գույքագրում` ըստ ոլորտների ՀՀ վարչապետի 19.09.2013 թ. N 834-Ա որոշմամբ ստեղծված ոլորտային աշխատանքային խմբեր 2013 թ. սեպտեմբերի 23 2. ԱՀԿ-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման հետ կապված` Մաքսային միության անդամակցությունից բխող խնդրիների ուսումնասիրություն` ըստ ոլորտների ՀՀ վարչապետի 19.09.2013 թ. N 834-Ա որոշմամբ ստեղծված ոլորտային աշխատանքային խմբեր 2013 թ. սեպտեմբերի 25 3. Ելնելով 1-ին և 2-րդ կետերում նշված աշխատանքների արդյունքներից` համադրել Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության իրավական դաշտերը` նկատի ունենալով Մաքսային միության իրավական նորմերի տարանջատում` ըստ հետևյալ բաղադրիչների` 1) Հայաստանի Հանրապետության համար անմիջապես ընդունելի նորմեր. 2) նորմեր, որոնց ընդունումը կամ մոտարկումը կպահանջի որոշ ժամանակ` գնահատելով այդ ժամանակը. 3) Հայաստանի Հանրապետության համար բանակցման ենթակա նորմեր: ՀՀ վարչապետի 19.09.2013 թ. N 834-Ա որոշմամբ ստեղծված ոլորտային աշխատանքային խմբեր 2013 թ. սեպտեմբերի 30 4. Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու հետ կապված ներմուծման մաքսատուրքերի (և համանման ազդեցություն ունեցող այլ տուրքերի, հարկերի և գանձումների) հաշվառման, բաշխման և վճարման` Հայաստանի Հանրապետության բանակցային առաջարկությունների նախապատրաստում ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) 2013 թ. սեպտեմբերի 30 5. Աշխատանքային խմբերի աշխատանքների հիման վրա բանակցային փաթեթի ձևավորում ՀՀ վարչապետի 19.09.2013 թ. N 834-Ա որոշմամբ ստեղծված` Մաքսային միությանը միանալու համար անհրաժեշտ համապատասխան փաստաթղթերի նախագծերը նախապատրաստող աշխատանքային խումբ 2013 թ. հոկտեմբերի 10 6. Մաքսային միությունում պարտադիր գրանցման ենթակա ապրանքների շարժի կարգավորման ընթացակարգերի ուսումնասիրություն ՀՀ վարչապետի 19.09.2013 թ. N 834-Ա որոշմամբ ստեղծված` ոչ սակագնային կանոնակարգման աշխատանքային խումբ 2013 թ. սեպտեմբերի 25 7. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների շրջանառության նկատմամբ հսկողության ընթացակարգերի ուսումնասիրություն ՀՀ վարչապետի 19.09.2013 թ. N 834-Ա որոշմամբ ստեղծված` ոչ սակագնային կանոնակարգման աշխատանքային խումբ 2013 թ. սեպտեմբերի 25 8. Մաքսային միությանը միանալու համար վավերացման ենթակա միջազգային պայմանագրերի և իրավական ակտերի թարգմանություն ՀՀ արդարադատության նախարարության «Թարգմանչական կենտրոն» ՊՈԱԿ 2013 թ. դեկտեմբերի 15 9. Մաքսային միության իրավական դաշտին համապատասխանեցման նպատակով փոփոխություններ կամ դադարեցում պահանջող` Հայաստանի Հանրապետության կողմից կնքված իրավական ակտերի ցանկի որոշում ՀՀ վարչապետի 19.09.2013 թ. N 834-Ա որոշմամբ ստեղծված ոլորտային աշխատանքային խմբեր բանակցային պրոցեսն ավարտելուց հետո 15 օր
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|