Գլխավոր տեղեկություն
Номер
N 882-Ա
Տիպ
Որոշում
Тип
Инкорпорация (03.10.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
02.10.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.10.2013
Дата вступления в силу
03.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հոկտեմբերի 2013 թվականի N 882-Ա

 

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԵՎ ԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄՈՏԱՐԿՄԱՆ» ՊԼԱՏՖՈՐՄԻ ՆԵՐՔՈ ԳՈՐԾՈՂ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ (ՊԱՆԵԼԻ) ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Եվրամիության Արևելյան գործընկերության նախաձեռնության «Տնտեսական ինտեգրման և ԵՄ քաղաքականություններին մոտարկման» պլատֆորմի ներքո գործող առևտրի հարցերով աշխատանքային խմբի (պանելի) նիստը 2013 թվականի հոկտեմբերի 9-10-ը Երևանում անցկացնելու հետ կապված ծախսերը` 1.811.000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ.  հոկտեմբերի 2

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան