Basic information
Number
N 1144-Ն
Type
Որոշում
Act type
Исходный акт (07.11.2013-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2013.11.06/60(1000) Հոդ.1032
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
23.10.2013
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
28.10.2013
Effective date
07.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հոկտեմբերի 2013 թվականի N 1144-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 12-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի «Զենքի առևտրի լիցենզավորման կարգը, զենքի առևտրի լիցենզիա ստանալու մասին հայտի և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 12-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ կետերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ.  հոկտեմբերի 28

Երևան