«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2001 թվականի N 555
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների մասին» N 286 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 24-ի N 517, հոկտեմբերի 21-ի N 645 և 2000 թվականի օգոստոսի 2-ի N 431 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված ցանկի III, VI և IX բաժինները շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. 
| 
 «III.  | 
Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն  | 
ընդամենը` 5 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 4 մասնագետ  | 
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն թաղային համայնքներ».  | 
| 
 «VI.  | 
Մալաթիա-Սեբաստիա | ընդամենը` 5 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 4 մասնագետ  | 
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնք».  | 
| 
 «IX.  | 
Երևանի հատուկ սպասարկում  | 
ընդամենը` 4 հաստիքային միավոր, որից` 1 վարիչ և 3 մասնագետ  | 
քաղ. Երևան»: | 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 21-ից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Մարգարյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|