Basic information
Number
N 583
Type
Որոշում
Act type
Исходный акт (29.06.2001-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2001.07.23/23(155) Հոդ.527
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
29.06.2001
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
29.06.2001
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
29.06.2001
Effective date
29.06.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29 հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 2001 թվականի N 583

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ «ՆԱԽՈՐԴ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայ անվանի խմբավար, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Էմին Խաչատրյանի թաղման ծախսերի փոխհատուցման գծով առաջացած պարտքի մարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» «Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով 2001 թվականի 2-րդ եռամսյակում նախատեսված միջոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 1070110 դրամ (ըստ ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» տողի):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում (աղյուսակներ 01-01 և 14-06) կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին գումար հատկացնելու մասին» N 554 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 29-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2001 թվականի
հունիսի 29-ի N 583 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ (ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐ 01-01 ԵՎ 14-06) ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(դրամ)

Խումբը Ենթախումբը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծախսերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները 2001 թ. 2-րդ եռամսյակ
14 06 10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում -1070110
    ՀՀ կառավարություն  -1070110
     

այդ թվում`
այլ ծրագրեր

-1070110
01 01 3. Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում 1070110
    ՀՀ կառավարության աշխատակազմ 1070110
    

այդ թվում`

 
     այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 1070110

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան