Basic information
Number
N 1335-Ա
Type
Որոշում
Act type
Исходный акт (05.12.2013-по сей день)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
14.11.2013
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
04.12.2013
Effective date
05.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2013 թվականի N 1335-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1524-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Իստեյտ Մենեջմենթ ընդ Ադմինիսթրեյշն Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 1524-Ա որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2.3.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.3.1. կառուցել 6 կիլոմետր երկարությամբ ճոպանուղի.».

2) 2.3.5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` 5-օրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1524-Ա որոշման հիման վրա «Իստեյտ Մենեջմենթ ընդ Ադմինիսթրեյշն Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 4

Երևան