Գլխավոր տեղեկություն
Номер
N 2386-Ա
Տիպ
Հրաման
Тип
Инкорпорация (31.08.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.02.17/3(482).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
30.08.2013
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
30.08.2013
Дата вступления в силу
31.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

30 օգոստոսի 2013 թ.

ք. Երևան

N 2386-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՎԱԳԱ-ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և «Վագա-Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 22.08.2013 թվականի թիվ 23913 դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Վերաձևակերպել «Վագա-Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2006 թվականի նոյեմբերի 15-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000938 լիցենզիան, 2005 թվականի նոյեմբերի 9-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000755 լիցենզիան, 2004 թվականի սեպտեմբերի 14-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000549 լիցենզիան՝ կազմակերպության գտնվելու վայրը՝ ք. Երևան, Վարդանանց փող., շ. 22, բն. 41 հասցեից տեղափոխելով ք. Երևան, Ֆիզկուլտուրնիկների փող., տուն 8 հասցե:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիաներում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

  Դ. Դումանյան